20:31 03.09.2022
Արցախը շարունակում է մնալ հայկական օրակարգի առաջնային թեմաներից մեկը: Միաժամանակ տարբեր գործընթացներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և միջազգային ընդգրկում ունեցող տարբեր հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ:
Երեկ խորհրդանշական օր էր Արցախի համար՝ անկախության հռչակման օրը: Հարցին՝ եթե գնահատենք այն ճանապարհը, որ անցել է Արցախն իրավական առումով, ապա ի՞նչ առանձնահատկություններ կառանձնացնեք, այդ ամենն ի՞նչ հնարավորությունների տեղիք է տալիս, Կիրակոսյանը պատասխանեց։
«Արցախի կողմից անցած իրավական ճանապարհը կամ գործընթացները, որոնք նաև հանգեցրել են անկախության հռչակմանը, ի վերջո, կարծում եմ՝ դա շատ կարևորագույն կարելի է ասել հանգրվան է նաև Արցախի պատմության, նաև հայոց պատմության ժամանակագրության մեջ և դրա մասին, կարծում եմ, պետք է հիշել, որովհետև պայքարը, որը սկիզբ առավ արդեն Խորհրդային Միության փլուզմանը մոտ ժամանակահատվածում, երբ դեռ չէին հռչակվել ո՛չ Հայաստանի անկախությունը, ո՛չ Ադրբեջանի անկախությունը, շեշտում եմ, որովհետև դա նաև կարևորագույն հանգամանքներից մեկն է։ Արցախահայության պայքարը, կարծում եմ՝ շատ լեգիտիմ հիմքերի վրա դրվեց, հենց այդ ժամանակներից սկսած, և ոչ միայն ներքին Խորհրդային Միության օրենսդրության համապատասխան քայլեր ձեռնարկելու, ի սկզբանե եթե կհիշեք, շարժումը սկիզբ էր առել «Միացում» լոզունգով կամ գաղափարով ՝ Հայաստանի հետ միանալու, և այդ փորձը ձախողվեց, Ադրբեջանի կողմից մերժվեց այդ հնարավորությունը, և ի վերջո հանգեցրեց հանրաքվեի անցկացման։ Այստեղ չպետք է մոռանանք, երբ խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, այն կարգավորվում է միջազգային իրավական նորմերով, և դրանք ունեն հստակ չափանիշներ, հատկապես եթե խոսում ենք այսօրվա, ժամանակակից իրավունքի մասին, որոնց պահպանմամբ հնարավոր է իրականացնել ինքնորոշման իրավունքը տարբեր եղանակներով կամ տարբեր դրսևորումներով, այդ թվում՝ որևէ պետությունից անջատվելու, այլ պետության միանալու կամ անկախություն հռչակելու, անկախ պետականություն կազմավորելու ճանապարհներով։ Եվ եթե մենք նայենք պատմականորեն, զուտ իրավական տեսանկյունից, միջազգային իրավունքում նմանատիպ ինքնորոշման իրավունքի հիմքերը դրվել էին դեռ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, մինչև ՄԱԿ-ի ստեղծումը, բնականաբար, մենք ունեցել ենք մի շարք այլ կարևորագույն փաստաթաղթեր, որոնցով սկիզբ է դրվել, այսպես ասած, ինքնորոշման կամ ժողովուրդների իրավահավասարության ինքնորոշման իրավունքին, 20-րդ դարից սկսած՝ զարգացումները դրան էին տանում, և ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի ընդունմամբ դա ավելի հստակ ամրագրվեց, որպես ՄԱԿ-ի նպատակ՝ ինքնորոշումը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Երկու օր առաջ տեղի ունեցավ ՀՀ, ԵՄ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը և դրանում մի քանի կարևոր առանձնահատկություն կար խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման թեմաների վերաբերյալ։ Այժմ տեսանելի էր, որ այս հարցում Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները տարբեր են։ Կիրակոսյանը ներկայացրեց, թե որոնք են հայկական կողմի առաջնահերթությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
09:40 12.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինըՀուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով մահացել է […] ...
09:17 12.07.2025
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների […] ...
09:10 12.07.2025
ՃՏՊ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է, կա երկու տուժած: Տուժածներին […] ...
08:30 12.07.2025
Ո՞րն է Դանա Ուայթի երազանքի մենամարտըUFC-ի նախագահ Դանա Ուայթը FULL SEND PODCAST յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Սպիտակ տանը հնարավոր մենամարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Անհավանական երեկո է լինելու։ Երազանքս կկատարվի, եթե գլխավոր մենամարտում մրցեն Թոմ Ասպինալն ու Ջոն Ջոնսը։ Չեմ բացառում, որ օկտագոն վերադառնա նաև Քոնոր Մաքգրեգորը», – ասել է Ուայթը։ Նշենք, որ Սպիտակ տանը UFC-ի մրցաշար […] ...
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...