Ծեծկռտուք Սևանի նախկին դատարանի շենքում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

Ծեծկռտուք Սևանի նախկին դատարանի շենքում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ

11:44 06.09.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության , ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի գլխավորությամբ,  կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, բացահայտել են սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի և  կրակոցի դեպքը։

Այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Աբովյան բժշկական կենտոնից, որ «դեմքի, պարանոցի շրջանի ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Ալբերտ Ս․-ն։  Կարճ ժամանակ անց ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Ռոբերտ Չարախչյանը։ Վերջիններս, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 1-ին ժամը 22։00-ից 22։30-ն ընկած ժամանակահատվածում Սևան քաղաքի Խաղաղության փողոցում գտնվող նախկին Սևանի դատարանի շենքի 2-րդ հարում գտնվող սենյակներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։

Արդեն Գեղարքունիքի մարզի ոստիկանները վստահ լինելով, թե ովքեր են եղել ծեծկռտուքի մասնակիցները, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Պարզվել է, որ մասնակիցները եղել են Երևանի բնակիչ 38-ամյա Ռաֆայել Ք․-ն, նրա ընկերներ՝ Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Աշոտ Խ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Էդգար Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ս․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Գևորգ Մ․-ն։

Վերջիններս միասին գտնվելով Սևանի նախկին դատարանի շենքում, որը Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռաֆայել Ք․-ի կողմից անհատույց օգագործվում է, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունենում, որն այնուհետև վերածվում է ծեծկռտուքի նշված անձանց և ոմն Գևորգի հետ։  Ծեծկռտուքի ժամանակ Գևորգ Մ․-ն հարևան սենյակից վերցնում է 16 տ/չ 1 փողանի որսորդական հրացանը, որպեսզի ծեծկռտուքը կանխի։ Սակայն այդ պահին քաշքշուկը շարունակվել է, ինչի հետևանքով 1 անգամ նշված հրացանից կրակոց է արձակվել, ինչից հետո ոմն Գևորգը իր ընկերների հետ միասին, Գևորգ Մ․-ի ձեռքից վերցնելով հրացանը, հեռանում են նշված վայրից։

Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերում են 1 հատ 16 տ/չ որսորդական հրացանի փամփուշի կրակված պարկուճ, 3 հատ կապարե իրանով կլորավուն տեսքով գնդակ, 2 հատ թաղիքե իրանով մրուրոտ կտոր և արնանման հետքեր։

Ոստիկանների և քննիչների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ռաֆայել Ք-ն, Գևորգ Մ․-ն, Հարություն Ս․-ն և Աշոտ Խ․-ն ներկայացել են վարույթ իրականացնող մարմին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդսիացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին

09:17 12.07.2025

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների […] ...

ՃՏՊ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներ

09:10 12.07.2025

ՃՏՊ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է, կա երկու տուժած: Տուժածներին […] ...

Ո՞րն է Դանա Ուայթի երազանքի մենամարտը

08:30 12.07.2025

Ո՞րն է Դանա Ուայթի երազանքի մենամարտը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը FULL SEND PODCAST յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Սպիտակ տանը հնարավոր մենամարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Անհավանական երեկո է լինելու։ Երազանքս կկատարվի, եթե գլխավոր մենամարտում մրցեն Թոմ Ասպինալն ու Ջոն Ջոնսը։ Չեմ բացառում, որ օկտագոն վերադառնա նաև Քոնոր Մաքգրեգորը», – ասել է Ուայթը։ Նշենք, որ Սպիտակ տանը UFC-ի մրցաշար […] ...

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

BACK_TO_TOP