Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը Հանրապետության ողջ տարածքում. ՍԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը Հանրապետության ողջ տարածքում. ՍԱՏՄ

18:29 06.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, շարունակվել է խստացված անասնահամաճարակային մշտադիտարկումը հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում:
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝

Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 37 կգ (21 կգ խԵԿ, 16 կգ խոզ) մսի իրացումը,
Արագածոտն – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 43 կգ (30 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը,
Արարատ – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 40,6 կգ (22 կգ ՄԵԿ 18,6 կգ խոզ) մսի իրացումը,
Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 74 կգ (61 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը,
Գեղարքունիք – ստուգվել է 9 կազմակերպություն, կազմվել է 4 արձանագրություն, կասեցվել է 155 կգ (95 կգ խԵԿ, 60 կգ խոզ) մսի իրացումը,

Լոռի – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Կոտայք – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 28 կգ (18 կգ խԵԿ, 10 կգ խոզ) մսի իրացումը,

Շիրակ – ստուգվել է 1 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Սյունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 40 կգ խոզ մսի իրացումը,
Վայոց ձոր – ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 2 կգ խոզ մսի իրացումը,

Տավուշ – ստուգվել է 8 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունը

10:22 12.07.2025

Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...

Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն Վենգեր

10:03 12.07.2025

Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն Վենգեր

Արսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […] ...

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

09:40 12.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

Հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պայթյունի հետևանքով մահացել է […] ...

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին

09:17 12.07.2025

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների […] ...

ՃՏՊ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներ

09:10 12.07.2025

ՃՏՊ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է, կա երկու տուժած: Տուժածներին […] ...

Ո՞րն է Դանա Ուայթի երազանքի մենամարտը

08:30 12.07.2025

Ո՞րն է Դանա Ուայթի երազանքի մենամարտը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը FULL SEND PODCAST յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Սպիտակ տանը հնարավոր մենամարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Անհավանական երեկո է լինելու։ Երազանքս կկատարվի, եթե գլխավոր մենամարտում մրցեն Թոմ Ասպինալն ու Ջոն Ջոնսը։ Չեմ բացառում, որ օկտագոն վերադառնա նաև Քոնոր Մաքգրեգորը», – ասել է Ուայթը։ Նշենք, որ Սպիտակ տանը UFC-ի մրցաշար […] ...

BACK_TO_TOP