«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն «B+» վարկանիշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն «B+» վարկանիշը

11:58 07.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 2-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է եւ փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշային գործակալության մեկնաբանմամբ սուվերեն վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարության եւ գործարար միջավայրի լավ ցուցանիշները՝ համեմատած համադրելի երկրների հետ, ինչպես նաեւ կայուն մակրոտնտեսական ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակն ու բարեփոխումների վստահելի հանձնառությունը: Գործակալությունն առանձնացրել է նաեւ արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին դիրքը ու աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալության գնահատմամբ՝ թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները բացասական հետեւանքներ են թողնում համաշխարհային տնտեսության վրա, սակայն Հայաստանի տնտեսության վրա հետեւանքները դրական են, քանի որ պրոֆեսիոնալ մարդկանց, զբոսաշրջիկների, դրամական փոխանցումների ներհոսքերի եւ դեպի Ռուսաստան արտահանման բարձր աճի միտումներ են գրանցվում: Այս պայմաններում գործակալությունը բարձրացրել է 2022 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումները՝ սահմանելով 6.4%: Ավելին, տնտեսության դրական դինամիկայի պայմաններում գործակալությունն ակնկալում է հարկերի գերակատարում եւ պակասուրդի ու կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշների ավելի ցածր մակարդակներ:

Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ գործակալությունն ընդգծել է, որ վարկանիշի բարելավման վրա կազդեն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայուն նվազող դինամիկայի ապահովումը, արտաքին ֆինանսական ցուցանիշների բարելավումը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի նշանակալի ու տեւական կրճատումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

14:46 12.07.2025

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

14:30 12.07.2025

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

14:14 12.07.2025

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

14:00 12.07.2025

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

13:46 12.07.2025

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ իրականացվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին բաժին ներկայացած հրազդանցի 34-ամյա երիտասարդը կամովին հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 10 փամփուշտ: Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը: Ոստիկանությունից կրկին հորդորում են […] ...

BACK_TO_TOP