ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում առաջընթացի բացակայությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում առաջընթացի բացակայությամբ

19:56 07.09.2022

Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման խորհրդի 7-րդ նստաշրջանում Եվրամիությունը մտահոգություն է հայտնել 2021 թվականին մի քանի հիմնական ուղղություններով էական առաջընթացի բացակայության կապակցությամբ։

ԵՄ-ն Թբիլիսիին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և քաղաքական բևեռացումը նվազեցնելու, օրենքի գերակայության ամրապնդման, դատական ​​համակարգի անկախության, անաչառության և հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է օգտագործել բոլոր գործիքները՝ Վրաստանին աջակցելու համար։

«2022 թվականի սեպտեմբերի 6-ին Բրյուսելում կայացել է Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման խորհրդի 7-րդ նիստը։ Ասոցացման խորհուրդն ընդգծել է 2022 թվականի հունիսի 23-ի Եվրոպական խորհրդի որոշման պատմական նշանակությունը, որով ճանաչվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Ընդգծվել է Եվրոպական խորհրդի պատրաստակամությունը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել՝ Եվրոպական հանձնաժողովի սահմանած առաջնահերթությունները կատարելուն պես։ Վրաստանի և նրա քաղաքացիների ապագան Եվրամիությունում է»,- Aliq Media-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։

Այս համատեքստում Եվրամիությունը ողջունել է Վրաստանի խորհրդարանում սկսված աշխատանքը և կոչ է արել իշխող կուսակցությանը ներգրավվել քաղաքացիական հասարակության և խորհրդարանական ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների հետ եվրաինտեգրման հարցով ներառական գործընթացում։

Եվրամիությունը նաև կոչ է արել վրացական քաղաքական ուժերին համախմբվել, աշխատել միասին ու համագործակցել ամենակարևոր խնդրի՝ նշված առաջնահերթությունների իրականացման շուրջ։

Եվրամիությունն ընդգծել է, որ Վրաստանի եվրոպական ուղին արժանիքների վրա հիմնված գործընթաց է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցին

14:38 08.07.2025

Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցին

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «անվտանգ հեռավորություն է պահպանում» ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռազմական բաղադրիչների մատակարարումից։ «Բաքուն անվտանգ հեռավորություն է պահպանում այս հակամարտության ընթացքում որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, հիմնականում՝ երեխաներին։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են՝ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

14:30 08.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

14:11 08.07.2025

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:03 08.07.2025

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

BACK_TO_TOP