09:54 12.09.2022
«Չելսին» դեռևս չի քննարկել անձնական պայմանագրի պայմանները Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ։ Այս մասին իր աղբյուրներին հղում կատարելով՝ հայտնում է «Чемпионат.com»-ը։
«Ֆուտբոլիստի անձնական պայմանագիրը դեռևս չի քննարկվել, բայց կողմերը մտածում են, որ դա խնդիր չի լինի։ Հիմա ակումբներն աշխատում են գումարի փոխանցումը հնարավոր դարձնելու և գործարքը պաշտոնապես հաստատելու ուղղությամբ։ Բանակցային գործընթացը շարունակվում է»,- գրում է «Чемпионат.com»-ը։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր,որ «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Զախարյանի ծառայություններով։
Հիշեցնենք՝ «Չելսին» ամռանը 15 մլն եվրո էր առաջարկել 19-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն պատժամիջոցների պատճառով գումարը հնարավոր չէր եղել փոխանցել և «Չելսին» չէր հասցրել գործարքն ավարտին հասցնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Արսենը ծնվել է 2003 թվականի մայիսի 26-ին Սամարայում, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել է Մարտակերտից՝ ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Նրա հայրը՝ Նորայրը, աշխատել է շինարարության ոլորտում։ Ավագ եղբայրը՝ Դավիթը՝ (ծն. 1997 թ.) նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ավարտել է կարիերան վնասվածքի պատճառով։ Արսենը վեց տարեկանից սովորել է «Կրիլյա սովետով» ակումբի ակադեմիայում։ Առաջին մարզիչը Վլադիմիր Կորոլյովն է։ Մասնագետը նշել է, որ դեռ փոքր տարիքում Արսենը լավ վարում էր գնդակը և ուներ ֆուտբոլային բարձր մակարդակ։ 2017 թվականի ապրիլին Արսենը ակադեմիայի կազմում մասնակցել է Ռուսաստանի երիտասարդական առաջնությանը։ Խաղացողը հաջողությամբ է անցկացրել մրցաշարը և գրավել է մոսկովյան բոլոր ուժեղագույն ակումբների ուշադրությունը: Արդյունքում Զախարյանը համալրել է Մոսկվայի «Դինամոյի» շարքերը։
2020 թվականի փետրվարին, 16 տարեկան հասակում, Զախարյանն իր նորամուտը նշեց «Դինամոյի» երիտասարդական թիմում։ Անցած հոկտեմբերին նա ընդգրկվեց աշխարհի 60 լավագույն երիտասարդ խաղացողների ցանկում՝ ըստ The Guardian-ի՝ ստանալով հետևյալ բնութագրերը.
«Զախարյանը էլեգանտ, բազմակողմանի կենտրոնական կիսապաշտպան է, ով հարվածում է, վերականգնում է գնդակները անդրադարձից հետո, ստեղծում է վտանգավոր պահեր և գոլեր խփում: Խաղը կարդալու նրա կարողությունն օգնել է նրան աչքի ընկնել երիտասարդ տարիքում»[6][7]
2020 թվականի նոյեմբերի 1-ին նա իր դեբյուտը նշեց Պրեմիեր լիգայում Տամբովի դեմ խաղում (2:1)։ 2022 թվականի մարտին նա մտել է աշխարհի մինչև 18 տարեկան ամենաթանկ 10 ֆուտբոլիստների ցանկ։
Ռուսաստանի հավաքականի կազմում 2021 թվականի Եվրոպայի առաջնության երիտասարդական հավաքականի կազմում հանդես է եկել Իսլանդիայի ընտրանու դեմ և դարձել գոլի հեղինակ, այնուհետ դարձել երիտասարդական Եվրոյի եզրափակիչ մրցաշարերի ամենաերիտասարդ ռմբարկուն։
Նա ընդգրկված էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության համար, սակայն կոկորդի բակտերիալ վարակի պատճառով չի ընդգրկվել վերջնական հայտացուցակում։
Նա իր նորամուտը նշել է Ռուսաստանի առաջին ազգային հավաքականի կազմում 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Խորվաթիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...