16:00 10.08.2018
Օգոստոսի 10-ին Երևանի Հայ-ռուսական համալսարանում ՀՀ Սփյուռքի նախարարությունը տվել է «Քայլ դեպի տուն»ծրագրի մեկնարկը, որն ըստ էության նախորդ տարիներին ու նախորդ կառավարության օրոք հայտնի էր «Արի տուն» անվամբ: «Քայլ դեպի տուն» ծրագիրը, սակայն, իր նախորդից տարբերվում է մեկ առանձնահատկությամբ. այս ծրագրում առավել շատ են ընդգրկվել կրթական բնույթի նախագծերը:
Աշխարհի 25 երկրից ժամանած շուրջ 500 պատանիներ ու երիտասարդներ մոտ 10 օր կհյուրընկալվեն Երևանի և հարակից մարզերի հայկական ընտանիքներում, իսկ ծրագրի ավարտի վերջին 4 օրերին երեխաները կանցկացնեն ճամբարում:
Երկու շաբաթների ընթացքում ծրագրի մասնակիցները կմասնակցեն ուսումնակրթական տարբեր դասընթացների, կայցելեն Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր, կլինեն Սարդարապատում, Խոր Վիրապում, Գառնիում և Գեղարդում, Օշականում, Հաղարծինում և Զվարթնոցում: Խմբերը կայցելեն նաև թանգարաններ, Մատենադարան և «Թումո» կենտրոն, «Այբ» դպրոց, կծանոթանան Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություններին:
Ծրագրի մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանի գործարանների ու դրանց արտադրատեսականու հետ, կայցելեն նաև հայկական բանակի որոշ զորամասերում: Հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի ու այլ պաշտոնյաների հետ:
Ծրագրի մեկնարկին մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը:
«Գիտեմ, որ Հայաստան կտեղափոխվեն ձեզնից շատերը և դրա համար ես և մեր թիմը ամեն ինչ անելու ենք: Բայց նրանք, ովքեր կրկին կվերադառնան իրենց երկրներ, ես ուղղակի ուզում եմ մի բան ասել, եթե գա մի օր, և դուք կկարոտեք, երբ դուք նեղացած կլինեք աշխարհից, նեղված կլինեք, տխուր կլինեք, ուղղակի ուզում եմ հիշեք ու մտաբերեք՝ դուք այստեղ հյուրեր չէք, դուք այստեղ տանտիրոջ կարգավիճակում եք: Եվ կա մի պուճուր, պուճուր պետություն, բայց մեծագույն ներուժով, 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ»- ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նշել է Սփյուռքի նախարարը:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...