20:30 28.02.2018
Աշխարհի ամենահարուստ մարդիկ են Ջեֆ Բեզոսը, Ուորեն Բաֆեթը և Բիլ Գեյթսը: Երկրում ապրող միլիարդատերերի թվով առաջատար է Չինաստանը:
Աշխարհում միլիարդատերերի թիվը 2017 թվականին ավելացել է 437-ով և հասել 2694-ի, ինչը նոր ռեկորդ է, նշված է Hurun հետազոտական կազմակերպության հաշվետվության մեջ, որը ամեն տարի կազմում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը:
Ինչպես նշվում է, ամենահարուստ մարդը Amazon.com ընկերության հիմնադիր և նախագահ Ջեֆ Բեզոսն է՝ 123 մլրդ դոլար կարողությամբ, նրան հաջորդում է ամերիկացի հայտնի գործարար, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը՝ 102 մլրդ դոլարով, երրորդ հորիզոնականում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 90 միլիարդ դոլար կարողությամբ: Նրան հաջորդում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 79 միլիարդ դոլարով:
Տասնյակում ընդգրկված են նաև Նյու Յորքի նախկին քաղաքապետ, Bloomberg լրատվական գործակալության հիմնադիր և սեփականատեր Մայքլ Բլումբերգը, որի կարողությունը կազմում է 49 միլիարդ դոլար: Երկրում ապրող միլիարդատերերի թվով առաջատար է շարունակում մնալ Չինաստանը, և այդ ցուցանիշն այլ երկրների համեմատ գնալով ավելի զգալի է դառնում: Չինաստանի և Ասիայի ամենահարուստ բնակիչը Tencent Pony Ma հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Մա Հուատենն է, նրա կարողությունը հասել է 47 միլիարդ դոլարի: Անցած տարին վատ չէր նաև Հնդկաստանի համար, որը 131 միլիարդատեր ունի և զբաղեցնում է վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականը, չորրորդ տեղում Միացյալ Թագավորություն է, որտեղ բնակվում է 118 միլիարդատեր, հինգերորդ տեղում Գերմանիան է (114 միլիարդատեր):
Կանայք կազմում են աշխարհի միլիարդատերերի 15 տոկոսը: Ամենահարուստ կինն աշխարհում 68-ամյա Էլիս Ուոլթոնն է, որը Wal-Mart սուպերմարկետների ցանցի հիմնադրի դուստրն է 48 միլիարդ դոլար կարողությամբ:
Միլիարդատերերից 47-ը վաստակել են իրենց հարստությունը սեփական ուժերով: Ցուցակում ամենաերիտասարդը 21-ամյա նորվեգացի Ալեքսանդր Անդրեսենն է, որը իր 1.3 մլրդ կարողությունը ժառանգել է հորից: Իսկ 27-ամյա ամերիկացի գործարար Ջոն Կոլիսոնն իր 1.2 միլիարդ դոլարը վաստակել է ինքնուրույն:
Զեկույցն արտացոլում է աշխարհի միլիարդատերի վարկանիշը 2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ:
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերություններըԵրևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...