18:09 14.09.2022
Հայաստանն օգտագործելու է բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ տարվա մայիսի իրադարձություններից հետո հայկական կողմը հանդես էր եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկով:
«Ես կարծում եմ՝ հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ զորքերի հայելային հետքաշման և սահմանային գծի երկայնքով միջազգային մոնիթորինգ իրականացնելու հարցն իր հրատապությունն այս իրադարձություններով ապացուցեց: Երեկ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նաև նման առաջարկություն է հնչել՝ դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը՝ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եվ կարծում եմ, որ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական իրագործման խնդիրներից մեկը: Եվ մենք օգտագործելու ենք բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է՝ իհարկե ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, սակայն, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում:
«Եվ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար, նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնել շարունակելով»,- ասել է վարչապետը:
Այս խնդրի գործնական իրագործման համար վարչապետը շատ կարևոր է համարել տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը: Այս առումով նա նախորդ օրվա Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի նիստը բավականին արդյունավետ է համարել՝ նշելով, որ ոչ միայն Հայաստանի, այլ նաև անդամ մի շարք երկրների կողմից հնչեցին գնահատականներ իրադրության վերաբերյալ, որոնք ճշգրիտ համընկնում են Հայաստանի մոտեցման հետ:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...