12:37 18.09.2022
22-ամյա մի կին մահացել է Իրանի հիվանդանոցում օրեր անց այն բանից հետո, երբ կալանավորվել էր վարչակարգի «Բարոյականության ոստիկանության» կողմից՝ հիջաբի կանոնները խախտելու համար:
Մահսա Ամինին իր ընտանիքի հետ Իրանի արևմտյան Քրդստան նահանգից մեկնում էր մայրաքաղաք Թեհրան՝ այցելելու հարազատներին, երբ նրան ձերբակալել էին կանանց հագուստի վերաբերյալ երկրի խիստ կանոնները չկատարելու համար:
Ականատեսները հայտնել են, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանական ֆուրգոնում, ինչը ոստիկանությունը հերքում է:
Սա տեղի է ունեցել շաբաթներ այն բանից հետո, երբ Իրանի կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ Էբրահիմ Ռաիսին հրամայել էր ճնշել կանանց իրավունքները և կոչ արել խստացնել երկրի պարտադիր հագուստի կարգը, որը 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր բոլոր կանանց պարտադրում է հիջաբ կրել:
Ամինիի ընտանիքը տեղեկացվել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել ձերբակալությունից ժամեր անց: Նա տեղափոխվել է Կասրայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Իրանական իրավապաշտպան Hrana կազմակերպության տվյալներով՝ Ամինիի ընտանիքին նրա ձերբակալության ժամանակ ասել են, որ նա ազատ կարձակվի «վերակրթության նիստից» հետո: Ոստիկանությունն ավելի ուշ ասել է, որ Ամինին սրտի կաթված է ստացել: Այնուամենայնիվ, Ամինիի ընտանիքը վիճարկել է դա և պնդել, որ նա առողջ էր և առողջական որևէ խնդիր չի ունեցել:
Ամինին հիվանդանոց հասնելուց հետո կոմայի մեջ է եղել, մինչդեռ հիվանդանոցի աշխատակիցներն իրենց ասել են, որ դա ուղեղի կաթված է եղել:
Սոցցանցերում շրջանառվել են Ամինիի լուսանկարները, որտեղ հիվանդանոցի անկողնում պառկած է կոմայի մեջ՝ գլխի շուրջը վիրակապերով և շնչառական խողովակներով:
Նրա հոսպիտալացումն ու մահը դատապարտել են իրանցի հայտնիները և քաղաքական գործիչները : Բարեփոխիչ քաղաքական գործիչ և նախկին պատգամավոր Մահմուդ Սադեղին կոչ է արել գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին բարձրաձայնել Ամինիի գործի վերաբերյալ:
«Ի՞նչ է ասում Գերագույն առաջնորդը, ով իրավացիորեն դատապարտել է ԱՄՆ ոստիկանությանը Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ, Մահսա Ամինիի նկատմամբ իրանական ոստիկանության վերաբերմունքի մասին»։,-գրել է Սադեղին ուրբաթ օրը թվիթերում: Ներքին գործերի նախարարությունը և Թեհրանի դատախազը գործի հետաքննություն են սկսել Ռաիսիի հրամանից հետո, հաղորդում են պետական լրատվամիջոցները:
Ռաիսին օգոստոսի 15-ին հրամանագիր է ստորագրել, որը խստացնում է կանանց հագուստը և ավելի խիստ պատիժներ սահմանում օրենսգիրքը խախտելու համար:
Հուլիսի 12-ին հայտարարված ազգային «հիջաբի և մաքրաբարոյության օրից» հետո ողջ երկրում սկսել են կանաց ձերբակալել: Կանանցից մեկը գրող և նկարիչ Սեպիդե Ռաշնոն էր, ով, ըստ տեղեկությունների, ծեծի է ենթարկվել և խոշտանգվել կալանավայրում, նախքան հեռուստատեսությամբ հարկադիր ներողություն խնդրելը:
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել Կասրայի հիվանդանոցի մոտ:
17:18 03.05.2025
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակԹուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...