ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ անօրինական և մահաբեր հարձակումը.Նենսի Փելոսի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ անօրինական և մահաբեր հարձակումը.Նենսի Փելոսի

13:26 18.09.2022

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի- Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը,- հայտարարել է սեպտեմբերի 17-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ ներայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Միացյալ Նահանագներում ավելի վաղ  ընդունեցինք ձեզ, քննարկեցինք Հայաստանում  ժողովրդավարության, անվտանգության խթանման վերաբերող հարցեր, և այսօր ինձ  համար պատիվ է այստեղ լինել:Այսօր ես  Հայաստանում եմ,Ներկայացուցիչների պալատի առաջինը խոսնակը, որն այցելում է Հայաստան: Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը այստեղ»:

Նենսի Փելոսին նախ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությանն ընդունելու համար և ուրախությամբ նշել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ամրապնդման շարունակականությունը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են  անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանի հետ աշխատելու ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը։

Նենսիի Փելոսին նկատել է, որ  ԱՄՆ Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որը 2019 թվականին օրենսդրորեն ընդունվեց և հաստատվեց  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ։

«Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար և շնորհակալ ենք, որ նա հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս տարի մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին»,-  ասել է  ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը և արձանագրել, որ իր այցից առաջ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։

«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից խոստորեն դատապարտում ենք։ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում համակարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- շեշտել է  Նենսի Փելոսին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

17:32 03.05.2025

Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

17:18 03.05.2025

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

BACK_TO_TOP