Արոնյանը հաջող է մեկնարկել Julius Baer Generation Cup մրցաշարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Արոնյանը հաջող է մեկնարկել Julius Baer Generation Cup մրցաշարում

14:27 19.09.2022

Մեկնարկել է Julius Baer Generation Cup արագ շախմատի առցանց մրցաշարը, որը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականից հեռացած և այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը։ Նա բավականին հաջող է մեկնարկել։ Առաջին 4 տուրերում Արոնյանը երկու հաղթանակ է տարել և գրանցել նույնքան ոչ-ոքի․ նա այժմ 6-րդն է մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով 8 միավոր (12 հնարավորից)։ Արոնյանը հաղթել է Բորիս Գելֆանդին և Ռադոսլավ Վոյտաշեկին, իսկ Յան-Քշիշտոֆ Դուդայի և Քրիստոֆեր Յուի հետ ոչ-ոքի է խաղացել։

Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 10 միավորով։

Նշենք, որ Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ և մրցաշարն անցկացվում է երկու փուլով․ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած 8 շախմատիստները։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածը

16:49 19.06.2025

ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Իրանում Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա հարվածի մասին: Գործակալության տվյալների համաձայն՝ ռադիոլոգիական հետևանքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում: «ԱԷՄԳ-ն տեղեկատվություն ունի, որ հարված է հասցվել Խոնդաբի (նախկինում՝ Արաքի) ծանր ջրով աշխատող հետազոտական ​​ռեակտորին, որն այժմ կառուցվում է: Այն […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

16:40 19.06.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […] ...

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 19.06.2025

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Քուչակ թաղամասի, Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

16:22 19.06.2025

Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ «Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ […] ...

Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

16:16 19.06.2025

Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

ՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...

Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով

16:10 19.06.2025

Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...

BACK_TO_TOP