11:43 20.09.2022
Հունաստանի ամենախոշոր մարզի՝ Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ: Մասնավորապես ասել է.
«Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է:
Ատտիկայի «Նոր Մեկնարկ» խմբակցությունը և ես անձամբ՝ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ թե որտեղից է այն բխում, բայց և բոլոր նրանց, ովքեր դիմում են այդ քայլին՝ իրենց տարաձայնությունները լուծելու համար:
Հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետությունների միջև վեճերին, նրանք պետք է հարգեն միջազգային իրավունքի նորմերը և միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք իրենց վեճերը լուծելու միակ ընդունելի ճանապարհն են։
Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան՝ նրանց միջև պատերազմի ավարտից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ տարի անց, բացի հարյուրավոր մարդկային կյանքերի անարդարացի կորստից, լրացուցիչ սպառնալիք է մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը, ինչն արդեն իսկ փորձարկվում է Ուկրաինայում շարունակվող պատերազմական հակամարտությամբ։ Եվրոպան չի կարող ընդունել և չի կարող հանդուրժել իր սահմաններին հերթական պատերազմական բախումը։
Ամբողջ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն, բայց նաև նախորդ հակամարտության հրադադարի համաձայնագրում որպես երաշխավոր ստորագրած պետությունները, պետք է դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան, գործնականում կանգնեն Հայաստանի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները:
Եթե դրսևորվի որևէ հանդուրժողականություն բռնության և կամայականության նկատմամբ, դա կարող է առաջացնել պատերազմական հակամարտությունների նոր արատավոր փակ շղթա՝ ներառելով այլ երկրներ, որոնք ցանկանում են առաջ տանել իրենց շահերը պատերազմի և անկայունության միջոցով:
Բոլորի համար պատասխանատվության ժամանակն է, բայց նաև ճիշտ պահն է այստեղ՝ Հունաստանում և Ատտիկայում, մեր անմնացորդ զորակցությունը հայտնելու եղբայրական հայ ժողովրդին»:
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...
21:56 13.07.2025
Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվելԼոնդոնի «Սաութենդ» օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել, հայտնում է բրիտանական Էսեքս կոմսության ոստիկանությունը։ «Մենք շարունակում ենք գտնվել «Սաութենդ» օդանավակայանում տեղի ունեցած լուրջ միջադեպի վայրում», – հայտնել է ոստիկանությունը սոցիալական ցանցերում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների հետ և որոշել են նախազգուշական նպատակով տարհանել մոտակա գոլֆի և ռեգբիի ակումբները։ ...
21:35 13.07.2025
Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 200 մ), այնուհետև փրկարարական […] ...
21:12 13.07.2025
Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասինԻնչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...