Մենք աջակցության վճռական ազդանշան ենք փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո. Փելոսի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Մենք աջակցության վճռական ազդանշան ենք փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո. Փելոսի

12:37 20.09.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսսին Երևան կատարած այցն ամփոփող հայտարարություն է կատարել: Նա Հայաստանը ներկայացրել է որպես կարևոր ճակատ է ժողովրդավարության և ինքնավարության միջև պայքարում:

«Երևանում մեր հանդիպումների ժամանակ մենք աջակցության վճռական ազդանշան ենք փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր մինչև սեպտեմբերի 12-ի մարտական գործողությունների մեկնարկը»,- նշել է Փելոսին։

Նրա խոսքով՝  Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աղոթեցլ են ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

«Կոնգրեսը հավատարիմ է երաշխավորելու, որ ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չի ջնջվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք օրենսդրություն՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որը նախագահ Բայդենը սատարեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ: Ինձ համար պատիվ էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան Հենրի Մորգենթաուի մեդալով, որը ես Կոնգրեսի անունից ընդունեցի Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման մեր աշխատանքի համար»,- նշել է Փելոսին:

Անդրադառնալով Հայաստանի ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպումներին՝ նա հայտնել է, որ այդ հանդիպումները թույլ տվեցին մտքեր փոխանակել Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղման քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։

«Մեր այցի ընթացքում կարևոր էր, որ կլոր սեղան անցկացրեցինք քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, ովքեր ժողովրդի մտահոգությունն ու պահանջմունքներն արտահայտեցին այս դժվարին պահին և լույս սփռեցին Հայաստանի՝ հանուն ժողովրդավարության և անվտանգության պայքարի վրա։ Ինձ համար պատիվ էր ելույթ ունենալ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ հայ մշակույթի մարգարիտում, որտեղ ես հանդես եկա Հայաստանին ԱՄՆ նվիրվածության մասին հստակ ուղերձով։ Ավելի ուշ մենք հանդիպեցինք Ազգային ժողովում ընդդիմության առաջնորդների հետ։ Չնայած ներքին քաղաքականության շուրջ տարաձայնություններին՝ նրանց միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան»,- ասվում է Փելոսիի տարածած հայտարարության մեջ։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ ոգեշնչված է պատվիրակության ընդունելությունից և Վաշինգտոն է վերադառնում հպարտությամբ և պատրաստակամությամբ՝ առաջ մղելու Կոնգրեսի հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ ու խաղաղ Կովկասյան տարածաշրջանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP