11:19 22.09.2022
Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Օրակարգի հարցերից առաջինը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» օրինագիծն էր:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է, որ 2 մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, որպեսզի աշխատանքները բնականոն հունով ընթանան, առաջարկել է ընդունել այն:
Փոխվարչապետը խնդրել է Հյուսիս-հարավ ծրագրի ընթացքի մասին մանրամասներ ներկայացնել, Սանոսյանը նշել է.
«Երևանում ունենք ավարտված հատվածներ, իսկ Երևանից դեպի Աշտարակ հատվածը կառուցված է, Աշտարակից Թալիս երկու մասից է բաղկացած, 8կմ-ոց հատված, որի համար մրցույթ ենք հայտարարել, պայմանագրերը կնքվել են, որպեսզի աշխատանքները սկսենք, հաջորդը 34 կմ է, դժվարանցանելի հատվածն է, կարգավորման կարիք ունի, դատական պրոցես կար, այդտեղ ևս մրցութային գործընթաց ունենք, մինչև հոկտեմբերի 6-ն է մրցույթը, ունենք երկու խոշոր ընկերությունից դիմում, որ չեն հասցնում հայտը պատրաստեն, կդիտարկենք, եթե բավարար փաստարկներ լինեն, կարող է հետաձգվի, որ կարողանան մասնակցեն: Դրանից հետո Թալին-Լանջիկ հատվածն է, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են, նոյեմբերին կավարտենք, մյուսը՝ Լանջիկ -Գյումրին է, որի մի կողմը՝ մինչև Հոռոմի խաչմերուկ ավարտած է, մյուս հատվածում շինարարական աշխատանքներ են, մոտ 10 կմ ևս նախատեսվում է ասֆալտապատել, ինչ վերաբերում է Գյումրին շրջանցող և Գյումրիից հետո դեպի Բավրա, երկուսի պարագայում նախագծերը կան, բայց ֆինանսական հստակեցման կարիք ունենք»:
Նախարարը ներկայացրել է նաև Երևանից հարավ աշխատանքների ընթացքը, նշել, որ Արտաշատից-Սիսիան նախագիծ չկա, Սիսիսան-Քաջարան 60կմ-ոց հատվածի առաջին մասն ամփոփման փուլում է, առաջիկա 10 օրում կանցնեն հաջորդ փուլին,
«Այս հատվածում մեր նպատակն է մինչև հաջորդ տարվա սկիզբ ունենալ շինարարական ընկերություն, որը 23 թ-ին կիրականացնի շինարարությունը, ունենք 32 կմ Քաջարանից Մեղրի հատված, որի համար առաջիկայում ևս մրցույթ կհայտարարենք»,-մանրամասնել է նա:
Փոխվարչապետն ընդգծել է, որ այս պահին շինաշխատանքները շարունակվում են Թալին-Լանջիկ հատվածում, որը կավարտվի այս տարի, նախարարը հավելել է, որ դա եղել է ամենաակտիվ հատվածը ինչպես անցած տարի, այնպես էլ այս:
Որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշումը կառավարությունն ընդունել է միաձայն:
17:32 03.05.2025
Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի ԲաղդասարյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...
17:18 03.05.2025
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակԹուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...