21:00 26.09.2022
Ապստամբություն (ինչպես հայտարարել է իրանի նախագահ Ռայիսին), թե՞ անհրանազանդության ակցիաներ. Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց ազդեցության շուրջ հեռուսատահաղորդավար Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ:
« Իրանում այս զարգացումները և բողոքի ակցիաները սկսվեցին, որպես հասարակական բողոքի ակցիա՝ կապված քաղաքացիներից մեկի հետ. մի կին մահացել էր «Բարոյականության ոստիկանություն» կոչված կառույցի կողմից ձերբակալվելուց հետո: Ակցիաները բավականին լայն թափ ստացան, երբ պարզվեց, որ տուժող քաղաքացին ազգությամբ քուրդ է: Իրավիճակը լարվեց ոստիկանների և ցուցարարների միջև: Տեսանք բավական կադրեր՝ բախումների, զանգվածային անկարգությունների, վառված ավտոմեքենաների հետ կապված: Մոտավորապես այս փուլում, Իրանի պաշտոնական հաղորդագրությամբ, զոհվել են 50 մարդ, նույնիսկ ոստիկանությունից զոհեր եղան: Այսինքն՝ որակել որպես ապստամբություն, ինչպես ուզում է ցույց տալ Արևմուտքը, նաև ուռճացնելով խնդիրը, կարծում եմ սխալ է, նաև հասարակ բողոքի ակցաներ չէին սրանք: Բավականին խառը իրավիճակ է ստեղծվել Իրանում և բավականին շատ են ազդեցությունները դրսից: Այսինքն, Իրանի գրեթե բոլոր մրցակիցները և թշնամիները փորձում են օգտվել այս իրավիճակից լրատվական դաշտում և ոչ միայն՝ աջակցություն տալով մեծացնել ճնշումը և հասարակական շարժումը տեղափոխել այլ հունով»,- ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...