20:26 27.09.2022
Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո ծայրաստիճան լարված է վիճակը ռուս-վրացական սահմանի Վերին Լարս – Կազբեկի անցակետում: Դեպի Վրաստան տանող ճանապարհի հատվածում հազարավոր ավտոմեքենաներից բաղկացած հերթ է կուտակվել: Հերթում քիչ չեն Հայաստան ուղևորվող քաղաքացիները, այդ թվում նաև հայազգի: Այդ ֆոնին Թբիլիսիյում կոչեր են հնչում փակել անցակետն ու արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան: Որքանո՞վ է իրատեսական, որ իսկապես կփակվի ռուս-վրացական սահմանը, ու ինչպե՞ս դա կազդի մեր վրա: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ներկայացնող Նոնա Մամուլաշվիլին օրերս հայտարարել էր, որ ընդդիմությունը իշխանություններից պահանջել էր վերկանգնել Ռուսաստանի հետ լիարժեք վիզային ռեժիմը և ընդհանրապես ռուսաստանցիների համար փակել Վերին Լարս-Կազբեկի անցակետը: Ընդդիմադիր գործիչի տվյալներով՝ Վրաստան է տեղափոխվել Ռուսաստանի քաղաքացիների 250.000 մեծ «բանակ», և դա սպառնում է Վրաստանի ազգային անվտանգությանը: Այսօր առավոտյան Վրաստանի Ներքին գործերի նախարարը հերքեց այս տեղեկությունը, թե քառորդ մլն ՌԴ-ից եկած քաղաքացի կա Վրաստանում, և նաև հայտարարեց, որ ընդդիմադիրների պահանջը իշխանությունը մտադիր չէ կատարել: Վերին Լարսի անցակետի փակումը Հայաստանի համար չափազանց ծանր հետևանքներ կարող էր ունենալ, և ողջունելի է Վրաստանի իշխանությունների հետևողականությունը»,- ասաց Երկանյանը:
Նա նաև խոսեց, թե այս պահի դրությամբ քանի մեքենա է սպասում Վրաստանի սահմանին:
«Կրկնակի անգամ ավելացել է ՌԴ-ից Վրաստան ցամաքով տեղափոխվելու ցանկություն ունեցող մարդկանց թիվը: Այժմ Ռուսաստանի կողմից օրական 10.000 մարդ է անցնում: Այսօր առավոտվա դրությամբ Վերին Լարսի անցակետում կուտակվել է ավելի քան 6000 ավտոմեքենա, որից մոտ 4000-ը՝ մարդատար: Դա ռեկորդային ցուցանիշ է, և իշխանությունները թույլ են տվել հետիոտներին ոտքով անցնել անցակետը՝ առանց մեքենաների: Սակայն որևէ տեղեկություն չկա, թե հավաքվածներից որքանն են էթնիկ հայեր, ո՞ր մասն է Հայաստան գալու»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...