09:30 05.10.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրենք է ստորագրել, որն արգելում է ԱՄՆ ֆինանսների նախարարին Ռուսաստանին և Բելառուսին դոլարներ տրամադրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) SDR (հատուկ փոխառության իրավունքներ, որոնք ճանաչվում են որպես ԱՄՀ-ի հաշվապահական միավոր)միջոցների դիմաց: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահը ստորագրել է օրենք <…>, որն արգելում է ֆինանսների նախարարին իրականացնել այնպիսի գործարքներ, որոնք ներառում են փոխառության հատուկ իրավունքների փոխանակում, որոնք հասանելի են Ռուսաստանին կամ Բելառուսին»,- ասվում է փաստաթղթում։
Նախաձեռնությունը, որն առաջարկվել էր մարտի սկզբին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, նաև պարտավորեցնում է ամերիկյան ֆինանսական դեպարտամենտի ղեկավարին խորհրդակցել այլ երկրների հետ, որպեսզի նրանք «նմանապես հրաժարվեն փոխարկել» Ռուսաստանի և Բելառուսի SDR-ը կոշտ արժույթի։ Բացի դրանից, ինչպես նշված է փաստաթղթի տեքստում, ֆինանսների նախարարը պետք է հանձնարարի ԱՄՆ-ի ներկայացուցիչներին այնպիսի միջազգային ֆինանսական հաստատություններում, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն, դեմ արտահայտվել «Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին ֆինանսական օգնության տրամադրմանը, բացառությամբ քաղաքացիական բնակչության հիմնական կարիքների բավարարման»:
Նախաձեռնության ժամկետը կլրանա դրա ընդունումից հինգ տարի անց կամ 30 օր հետո, երբ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին հաստատի, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կառավարությունները «դադարել են ապակայունացնող գործունեությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ»: Օրինագիծը ամերիկացի առաջնորդին իրավունք է տալիս չեղարկել իր ցանկացած դրույթ, եթե նա հաստատի, որ դա կհամապատասխանի Միացյալ Նահանգների ազգային շահերին։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...