11:10 05.10.2022
Շարունակվում են Լոս Անջելեսում Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները: Նա ներկա է գտնվել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ հանդիպմանը:
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միտչ Օ. Ֆարելը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ասել է.
«Ողջունում եմ Ձեզ, պարոն Բաբայան, և ձեր պատվիրակությանը։ Ձեր օրինակը ոգեշնչում է բոլորիս: Աշխարհի համար օրինակ են ձեր խիզախությունը, ձեր հավատն առ արդարություն, ձեր դիմակայությունը Ցեղասպանությանը և այն ագրեսիվ գործողություններին, որոնք ակնհայտորեն այդ Ցեղասպանության շարունակությունն են։ Որպես քաղաքային խորհրդի անդամ պատիվ ունեմ ելույթ ունենալ և իմ աջակցությունը հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին: Իրականում, մեր բոլորի պարտականությունն է համախմբվել և անել հնարավորը՝ ուշադրություն հրավիրելու և բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու այդ խնդրի վրա։
Երկու տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, այնուհետև դիմելով սադրանքի խախտեց Հայաստանի ինքնիշխան սահմանները, ինչը երկիր մոլորակի բոլոր ժողովրդավարական նորմերի խախտում է, հատկապես համաշխարհային համաճարակի տարածման ամենածանր փուլում։
Լոս Անջելեսը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և շարունակվող վայրագությունները։ Մենք մեր դաշնային կառավարությունից պահանջում ենք բովանդակալից արձագանք։ Գործնականում այսօրվա դրությամբ մեր կառավարությունը և ամբողջ աշխարհը հիմնականում ողջունում են Ադրբեջանի բռնապետ Ալիևի գործողությունները՝ դրդելով շարունակել ռազմական հանցագործությունները և բռնի ծավալապաշտությունը:Ժամանակն է, որ մեր դաշնային կառավարությունը սատարի Հայաստանի ոգեշնչող ժողովրդավարությանը, այնպես, ինչպես արել է Ուկրաինայում։ Մենք դա կարող ենք անել՝ անմիջապես դադարեցնելով ԱՄՆ կողմից որևէ ռազմական աջակցության տրամադրումը Ադրբեջանին, ինչը ազդանշան կլինի։ Այսպիսով, եկեք ամուր դիրքորոշում որդեգրենք և մինչև բյուջեն հաստատելը Վաշինգտոնի մեր դաշնային կառավարությանը փոխանցենք այս համոզմունքը և հրամայականը։ Եկեք ամուր դիրքորոշում արտահայտենք Ալիևի ռեժիմի պես բռնապետության դեմ և աջակցենք Հայաստանի պես ոգեշնչող ժողովրդավարությանը։ Հայ ժողովուրդը ժառանգել է Հայաստանում և Արցախում խաղաղ և բարգավաճ ապրելու իրավունքը։ Հարձակումը ժողովրդավարության վրա ցանկացած վայրում, հարձակում է մեր սեփական ժողովրդավարության վրա, այստեղ՝ Միացյալ Նահանգներում։ Չմոռանանք, որ մենք բոլորս փոխկապակցված ենք և պետք է համերաշխ լինենք։
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում արտգործնախարար Բաբայանին և պատվիրակությանը խիզախության և ոգեշնչման համար։
Շնորհակալություն, տիկին նախագահ։»
12:32 14.05.2025
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել էՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...
12:28 14.05.2025
Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցություններըԻրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...
12:21 14.05.2025
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության […] ...
12:15 14.05.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահինՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն […] ...
12:07 14.05.2025
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունըՄայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...