09:48 02.03.2018
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթի»-ին: Մանչեսթերյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Բերնարդու Սիլվան, Դավիդ Սիլվան և Լերոյ Սանեն: «Արսենալ»-ը երկրորդ խաղակեսում հաշվի տարբերությունը կրճատելու հնարավորություն է ունեցել. տուգանային հրապարակում Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ կանոնները խախտելու համար «քաղաքայիններ»-ի դարպասին 11 մետրանոց է նշանակվել, որը չի կարողացել իրացրել Պիեր Էմերիկ Օբամեյանգը:
Whoscored-ը ներկայացրել է «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման վիճակագրությունն ու մարզիկների գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «քաղաքայիններ»-ի դարպասապահ Էդերսոնը, ով հետ է մղել «զինագործներ»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի իրացրած 11 մետրանոց հարվածը: Բրազիլացին ստացել է 8,8 գնահատական:«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և իր 3 թիմակիցների հետ ստացել է լոնդոնցիների կազմում ամենաբարձր՝ 6,9 գնահատականը:
28-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արսենալը» 45 միավորով 6-րդ տեղում է:
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...