23:00 07.10.2022
Նշվել է քաղաքը, որտեղ տեղի կունենա Եվրատեսիլ 2023-ը, հայտնում է BBC news-ը: Լիվերպուլն է այդ քաղաքը. ուղիղ եթերում հայտարարել է BBC-ի հաղորդավար Գրեհեմ Նորթոնը, ով 2009 թվականից կորպորացիայի եթերում լուսաբանում է մրցույթը։
Սովորաբար հաղթող երկիրն անցկացնում է մրցույթը հաջորդ տարի, ուստի Եվրատեսիլ 2023-ը պետք է անցկացվեր Ուկրաինայում, որը դարձավ նախորդ Եվրատեսիլի հաղթող, սակայն Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով այն պետք է հետաձգվեր։
Վերջին Եվրատեսիլում երկրորդ տեղը զբաղեցրեց բրիտանացի երգիչ Սեմ Ռայդերը, ուստի 2023 թվականին մրցույթը որոշվեց տեղափոխել Մեծ Բրիտանիա։
Սկզբում մրցույթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել բրիտանական երկու տասնյակ քաղաքներ, սակայն արդյունքում նրանց թիվը կրճատվել է երկուսի՝ Լիվերպուլ և Գլազգո։
Նախկինում Մեծ Բրիտանիան ութ անգամ ընդունել է Եվրատեսիլը, վերջինը՝ 1998 թվականին Բիրմինգհեմում։ Բայց մրցույթը երբեք չի անցկացվել ո՛չ Լիվերպուլում, ո՛չ Գլազգոյում։
Մրցույթի ընթացքում քաղաքը կգրավի հազարավոր այցելուների և կլինի ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում. ակնկալվում է, որ շոուն ուղիղ եթերում դիտելու է մոտ 160 միլիոն հեռուստադիտող ամբողջ մոլորակի վրա:
Հայտարարության նախօրեին Լիվերպուլի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ միջոցառումը կհյուրընկալեն «Ուկրաինայի անունից»:
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...