Երբ Ալիևը դուրս եկավ քննարկումներից, «միջանցք» բառն այլևս չօգտագործեց. միջանցքը ռուս-ադրբեջանական պլան էր. Հովսեփ Խուրշուդյանը՝ Պրահայում կայացած հանդիպումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Երբ Ալիևը դուրս եկավ քննարկումներից, «միջանցք» բառն այլևս չօգտագործեց. միջանցքը ռուս-ադրբեջանական պլան էր. Հովսեփ Խուրշուդյանը՝ Պրահայում կայացած հանդիպումների մասին

12:26 08.10.2022

Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների շուրջ «Հորիզոնը»  զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:  Վերջինիս համոզմամբ Ռուսաստանը իր դերը տարածաշրջանում կամաց-կամաց զիջում է Արևմուտքին և դա մեզ համար դրական գործընթաց է: Սակայն կան վտանգներ, կան խութեր, որոնք տեսանելի են, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է հենվել Ռուսաստանի վրա:  Խուրշուդյանի բնորոշմամբ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ Ռուսաստանի կողմից 2 տարի է՝ չի ստանում խոստացված զենքը, դրա համար ստիպված էր վերջին պահին այլընտրանքային մատակարարումներ փնտրել:

«Պարզ է, թե ինչու չմատակարարվեց զենքը, որովհետև պլանի համաձայն Ռուսաստանը պետք է չմատակարարեր մեզ զենք: Ադրբեջանը պետք է այդ ընթացքում լավ զինվեր, վերականգներ իր պոտենցիալը, որը արցախյան պատերազմի արդյունքում ևս խաթարվել էր, և հարձակվեր Հայաստանի վրա՝ ճնշելու ինքնիշխանությունը և կորզելու միջանցք, որը էլի ռուս-ադրբեջանական պլան էր»-ասել է Հովսեփ Խուրշուդյանը:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ցույց տվեց, որ Ռուսաստանը ոգևորված չէ քառակողմ հանդիպումից, ինչը իհարկե անսպասելի չէր:  Ռուսաստանը ամեն գնով փորձելու է խոչընդոտել այս գործընթացին, համոզված է փորձագետը: Հովսեփ Խուրշուդյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Պրահայում կայացած քնարկումներից հետո Ալիևը չի օգտագործել «միջանցք» բառը:

 «Հիմա ավելի զգուշավոր էր, երբ դուրս եկավ քննարկումներից, «միջանցք» բառը այլևս չօգտագործեց: Խոսքը գնում էր ազատ ճանապարհ տրամադրելու մասին և երթուղի տրամադրելու մասին: Ըստ էության այն երթուղին, որն իրենք են ուզում: Բայց կարևոր է, որ միջանցքի մասին խոսք չկա, իսկ դա Ռուսաստանի ջանքերի տապալում է»,- նշել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ-ի նախագահը:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

15:17 14.05.2025

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

15:08 14.05.2025

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...

SHANTNEWS

15:00 14.05.2025

SHANTNEWS

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

BACK_TO_TOP