Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արհավիրքները հաղթահարելու համար մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփյուռ ժողովրդի համախմբման. Գարեգին Երկրորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.79 oC

Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արհավիրքները հաղթահարելու համար մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփյուռ ժողովրդի համախմբման. Գարեգին Երկրորդ

23:08 08.10.2022

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամն է բերել համագումարի մասնակիցներին, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Իր խոսքում նա ասել է.

«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության,
Սիրելի ներկաներ,
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 92-րդ համագումարի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն են քբերում ձեզ ամենքիդ:
Այսօր վերստին անդրադառնում ենք Միության ազգաշահ ու եկեղեցանվեր գործունեությանը։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ավելի քան իր 100-ամյա գործունեությամբ մնայուն հետք է թողել մեր ժողովրդի նորագույն շրջանի պատմության մեջ: Աշխարհի տարբեր երկրներում հաստատված կառույցներով Բարեգործականը նախանձախնդրորեն ծառայել է աշխարհասփյուռ մերժ ողովրդին՝ կարևոր նպաստ բերելով ազգիս զավակների կրթության, ինքնության ճանաչման, հայրենասիրական ոգու զորացման, ազգային և հայրենական կյանքի առաջընթացի ու բարօրության համար։
«Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելիԱստծուն»,- ասում է առաքյալը (Եբր. 13.16): Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նվիրյալները այս պատգամով են մշտապես իրենց սպասավորությունը մատուցել ազգային-եկեղեցական անդաստանում։ Խոնարհում են քբերում և աղոթքով հիշում Բարեգործականի մեծանուն նախագահներ Պողոս Նուբար Փաշային, Գալուստ Գյուլբենկյանին, Զարեհ Նուբարին, Արշակ Կարագյոզյանին, Ալեք Մանուկյանին, Լուիզ Մանուկյան Սիմոնին և բոլոր լուսահոգի անդամներին, որոնց ուղենշած ճանապարհով ներկայիս նույնպես Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը նորանոր հաջողություններ է արձանագրում իր քաջեռանդ նախագահի՝ տիար Պերճ Սեդրակյանի առաջնորդությամբ։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տարեկան այս համագումարը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում: Մեր ժողովուրդը կանգնած է նոր կորուստների վտանգների առջև։ Բաղձալի խաղաղության հաստատման շուրջ ընթացող գործընթացները ներկայացվող պարտադրանքներով լուրջ տարակուսանքներ են հարուցում Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման առնչությամբ։ 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արհավիրքները հաղթահարելու համար այսօր Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը կարիքն ունի աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման, այլև բարեկամ պետությունների շարունակական սատարումի։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը իր բազմաթիվ մասնաճյուղերով և տարբեր երկրներում գործող ազգային հաստատությունները համագործակցաբար աննվազ ջանքեր պիտի ներդնեն գործուն միջոցներով հետապնդելու ազգային մեր շահերը և մշտահունչ պահելու կոչը մեր ժողովրդի և հայրենիքի հանդեպ արդարության հաստատման։ Ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար անհրաժեշտ և հրատապ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միաբանությունը, հայրենիք- սփյուռք հարաբերությունների վերաիմաստավորումն ու զորացումը, ազգային մեր ողջ ներուժի նպատակային մեկտեղումը։
Գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը միշտ եղել է հայրենիքի կողքին ինչպես Առաջին Հանրապետության, այնպես էլ խորհրդային ժամանակներում և անկախության տասնամյակներին՝ մշտապես արձագանքելով մեր ժողովրդի կարիքներին ու պահանջներին։ Բարեգործականի գործունեության հիմնական առաջնահերթություններից է եղել ու շարունակում է մնալ զորակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը։ Մեր Սուրբ Եկեղեցու հետ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության բազմաթիվ իրագործումներով արգասավորված գործակցությունը կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական բնագավառներում օրհնություն է դարձել հայ կյանքից ներս: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը արցախյան ազատագրական շարժման տարիներին, այդուհետ և վերջին պատերազմի ողջ ընթացքում զանազան ծրագրերի միջոցով զորակից եղավ արցախահայությանը, գերեվարված և զոհված զինվորների ընտանիքներին, վիրավորներին և տեղահանվածներին։ Արցախահայության նկատմամբ Բարեգործականի հոգածության արտահայտությունն էր նաև Մեզ հետ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի այցելությունը Արցախ։
Մեր Սուրբ Եկեղեցին, հավատարիմ հայրենական կյանքի առաջընթացի, պետականության զորացման և ազգային իղձերի իրականացման տեսլականին, շարունակելու է կարելի իր նպաստը բերել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, մեր երկրի խաղաղ ու ապահով ապագայի կերտման և ազգի բարօրությանն ուղղված ջանքերին։
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մեծարգո նախագահ և պատվարժան անդամներ,Աստծո օգնականությունն ու օրհնությունն ենք հայցում ձեզ ազգանպաստ ձեր առաքելության մեջ: Մեր աղոթքն է, որ Ամենակալն Աստվածնորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով արդյունավորի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աստվածահաճո ծառայությունը՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի շինություն մեր հայրենիքի:
Բարի ընթացք ենք մաղթում համագումարի աշխատանքներին։
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը լինեն մեզ ամենքիս հետ, այսօր և միշտ. ամեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ

16:21 14.05.2025

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ: «Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է: Պետական պատվերից […] ...

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

16:16 14.05.2025

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։ Նախարար Սիմիդյանը ներկայացրել է […] ...

Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:05 14.05.2025

Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասերում

15:57 14.05.2025

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասերում

Մայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...

Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

15:49 14.05.2025

Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...

Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին

15:40 14.05.2025

Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին

Նորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...

BACK_TO_TOP