12:46 10.10.2022
Հայ-ադրեբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի կայունացմանը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, միանշանակ կնպաստի կայունացմանը և ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,-ասել է Վահագն Ալեքսանյանը:
Իսկ թե քաղաքացիական առաքելությունը ե՞րբ է տեղակայվելու, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ասել է, որ այս պահին պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր օրը կլինի տեղակայումը, որովհետև քննարկման փուլում է:
«Սակայն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Ակնկալում ենք՝ մինչև ամսվա վերջ»,-նշել է պատգամավորը:
Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել էր հայտարարություն։ Ընդգծվել էր, որ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...