10:27 13.10.2022
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը սկսվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցի քննարկմամբ, որը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար և այն պայմանավորել զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Նախագծերի համաձայն ատեստավորմանը պաշտոններ զբաղեցնող պայմանավագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը: Հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի անցնելու օրվանից»,-ներկայացրել է նախարարը:
Պապիկյանը հավելել է, որ հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ: Խնդրել է օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնել ԱԺ հաստատմանը՝ նախագծերի ընդունումը համարելով անհետաձգելի:
Փաշինյանը հավելել է, որ խոսքը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է: Անցնելու են նույն ճանապարհը, ինչ ուսուցիչների դեպքում էր, այն տարբերւթյամբ, որ պայմանագրային զինծառայողների պարագայում աշխատավարձի չափը էական կտարբերվի:
«Մենք հայտարարել ենք, որ անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, և սա բանակի բարեփոխումների հայեցակարգի կարևոր մասն է, և գիտեք,որ մեր որոշումներից մեկի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունը ընդունվածները կապահովվեն բնակարանով մինչև ծառայության վերջը, խնդիր ենք դրել, որ բարեփոխումների արդյունքում պիտի ունենանք պրոֆեսիոնալ բանակ, որի զինծառայողը պիտի չունենա բնակարանի, խնդիր, սպայական կազմը պետության կողմից բնակարանը կունենա անմիջական, երկրորդ՝ զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, պիտի չունենա ընտանիքի անդամների առողջապահական կարիքների ապահովման խնդիր, չորրորդ՝ պիտի չունենա երեխաների ուսումնառությունը կազմակերպելու խնդիր»,-հավելել է Փաշինյանը:
10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...