18:14 20.10.2022
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժեյրոմ Լեյրոյին, IFES հայաստանյան գրասենյակի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանին և ծրագրերի համակարգող Աննա Պապիկյանին։
Ժերոմ Լեյրոն շնորհավորել է ԿԸՀ նորընտիր կազմին՝ ընդգծելով, որ շատերին ճանաչում է տարիներ շարունակ, և չնայած հայերեն չի հասկանում, սակայն իրեն ԿԸՀ ընտանիքի մի մաս է համարում։ Ժերոմ Լեյրոն հետաքրքրվել է, թե ԿԸՀ-ն ինչպիսի աջակցության կարիք ունի և ինչ ակնկալիքներ՝ IFES-ից։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ ասելով, որ IFES-ի գործունեությանը ծանոթ է իր կյանքի տարբեր փուլերից, դեռ լրագրողական տարիներից, ապա պատգամավորական գործունեության տարիներից։
Նա կարևորել է ժողովրդավարության կայացման գործում IFES-ի ներդրած ջանքերը՝ ընդգծելով, որ առանց թափանցիկ ու արդար ընտրությունների, ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է։ ԿԸՀ նախագահն ուշադրություն է հրավիրել կառույցի ռեսուրսների ավելացման վրա, ապա խոսել մարզային նոր գրասենյակների ձևավորման անհրաժեշտության մասին։ ԿԸՀ-ն ցանկություն ունի 28 ընտրատարածքային հանձնաժողովների հիմնա վրա ձևավորել անկախ գրասենյակներ, որոնք կհամարվեն իրավունքի ու ժողորդավարության պաշտպանության գրասենյակներ։ Այնտեղ դասընթացներ կիրականացվեն ընտրական իրավունքի վերաբերյալ, ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ ընտրական պրոցեսներին։ Հովակիմյանը հիշեցրել է, որ այժմ տարածքային հանձնաժողովներն առանձին գրասենյակներ չունեն և հիմնականում մարզպետարաններում կամ այլ պետական շենքերի տարածքում են գործունեություն ծավալում։
Այս գաղափարի հեղինակը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն է, նրա մոտ նման միտք է հղացել տեղամասային ընտրական հանձնաժողովներում ուսուցման ծրագրերից հետո, քանի որ տարածքային հանձնաժողովները չունեն այնպիսի պայմաններ, որ հնարավոր լիներ օգտագործել ուսուցման պրոցեսն ավելի բարելավելու համար։ Սմբատյանի խոսքով՝ նման ուսումնական կենտրոնները կարող են ծառայել ոչ միայն ընտրական վարչարարության, այլ ցանկացած դասընթացների համար, ծրագրում կարող է ներառվել նաև ցանկացած այլ կառույց, որը ժողովրդավարությամբ կամ մարդու իրավունքներով է զբաղվում։
Ժերոմ Լեյրոն ընդգծել է ԱՄՆ ՄԶԳից (USAID)-ից ստացված վերահաստատումն առ այն, որ ԿԸՀ-ն առաջնահերթություն է։ Կողմերն ընդգծել են հանդիպումների շարունակականության կարևորությունը, որպեսզի հնարավորություն ունենան կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ սահմանելու։
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...