Փարիզյան ռեստորանի սեփականատերը բացատրել է «Կեցցե Պուտինը» արտահայտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Փարիզյան ռեստորանի սեփականատերը բացատրել է «Կեցցե Պուտինը» արտահայտությունը

21:59 20.10.2022

Փարիզյան Cozy Montparnasse ռեստորանի սեփականատեր Ալեքսը խոսել է ուկրաինուհիների հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որից հետո նրանց ասել է «Կեցցե Պուտինը»։

Ավելի վաղ Ֆրանսիայի մայրաքաղաքի փոխքաղաքապետ Ժան-Լյուկ Ռոմերո-Միշելը տեսանյութ էր հրապարակել, որում ռեստորանի տերը վիճաբանությունից հետո վռնդում է երկու ուկրաինուհիների Cozy Montparnasse ռեստորանից։

Ինչպես գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ռեստորանի սեփականատերը, կիրակի օրը երկու կին՝ մայր և դուստր, մտել են ռեստորան, հեռախոսները լիցքավորելու համար վարդակով սեղան են խնդրել, գնացել են զուգարան և հետ եկել. Մատուցողուհին մի քանի անգամ փորձել է ընդունել նրանց պատվերը, բայց ամեն անգամ մերժել են՝ ասելով, որ մտածելու համար ավելի շատ ժամանակ է պետք։

«Սպասում ենք դեռ մի քիչ, հինգ րոպե, միգուցե ավելին, ես նորից ուղարկում եմ մատուցողուհուն պատվերի: Եվ հետո նրան հայտարարում են. «Մենք ուկրաինացիներ ենք», մատուցողուհին պատասխանում է. «Եւ ի՞նչ… Ի՞նչ կխմեք»: Նրանք ցնցված էին այնպիսի արձագանքից, որ իրենց հետ վարվեցին ինչպես բոլորի հետ, երևի չէին սպասում: Մեզ համար կարևոր չէ, թե ինչ ազգության են մեր հաճախորդները ռուս, ուկրաինացի կամ գերմանացի»,- ասել է Ալեքսը: .

«Գալիս եմ, հարցնում եմ՝ ի՞նչ եք խմելու, պատասխանում են՝ ոչ, ոչինչ, ասում են, որ սպասարկումը տհաճ է եղել»,-ասել է աղբյուրը։

Նա ուկրաինուհիներին պատասխանել է, որ նրանք կարող են գոնե սուրճ վերցնել, եթե նրանք արդեն օգտվել են ռեստորանի զուգարանից և մուտքից։

«Հետո Google թարգմանիչով սկսեցին խոսել ինձ հետ՝ ասելով, որ մեզ «գովազդ» կանեն։ Ես ասացի՝ բավական է, կարող եք հեռանալ։ Ես հոգնեցի նրանից։ Ես նրանց տարա դեպի դուռը, առցանց թարգմանչի միջոցով աղջիկն ասաց. «Մենք ուկրաինացիներ ենք, իսկ հիմա ձեզ համար զզվելի գովազդ կանենք»: Ես պատասխանեցի. «Ահ, դուք ուկրաինացի եք, իսկ ես Պուտինի կողմն եմ, ուրեմն կեցցե Պուտինը»: Նրանք ինձ արդեն բարկացրել էին: Հետո նրանք մեզ մեղադրեցին, որ իրենց մերժել են ծառայությունը: Դա ճիշտ չէ»,- ասել է Cozy Montparnasse ռեստորանի սեփականատերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.06.2025

SHANTNEWS

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

19:53 28.06.2025

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

19:45 28.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

19:35 28.06.2025

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

ԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

19:24 28.06.2025

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

19:14 28.06.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

Իրանը չէր կարող նախապես իմանալ ամերիկյան զինվորականների կողմից հասցված հարվածների մասին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք մեծ նախազգուշացում չունեին, քանի որ չգիտեին, որ մենք գալիս ենք մինչև այդ պահը», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտից ուրան չի դուրս բերել, ինչը, […] ...

BACK_TO_TOP