22:52 20.10.2022
Չադի վարչապետ Սալեհ Քեբզաբոն հայտնել է, որ երկրում անցումային շրջանի երկարաձգման դեմ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է մոտ 50-ի, իսկ մոտ 300 մարդ վիրավորվել է։
Հինգշաբթի ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով երկրի կառավարությանը, տեղեկատվություն էր հրապարակել ցույցերի ընթացքում 30 զոհվածների մասին, այդ թվում՝ անվտանգության 10 աշխատակիցների:
«Այս ապստամբները հսկայական պատասխանատվություն են կրում մոտ 50 զոհերի և մոտ 300 վիրավորների համար, հիմնականում Նջամենայում, բայց նաև Մունդու, Դոբա և Կումրա քաղաքներում», – ասել է վարչապետը Twitter-ում հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաև հայտարարել է թվարկված քաղաքներում ժամը 18:00-ից մինչև 06:00-ն պարետային ժամ սահմանելու և ցույցերին մասնակցող քաղաքական կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու մասին։
ԶԼՄ-ները հայտնում են, որ հինգշաբթի օրը Չադի մայրաքաղաք Նջամենայում և երկրի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրում անցումային շրջանի երկարաձգման՝ չնայած ցույցերի արգելքին։ Նշվում է, որ բախումների ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու զենք է կիրառել։ Ցուցարարներից զոհերի և վիրավորների մասին հաղորդումներ են ստացվել։ Ցուցարարները գրոհել են նաև վարչապետ Սալեհ Քեբզաբոյի «Ժողովրդավարության և նորացման ազգային միություն» (UNDR) կուսակցության շտաբը:
Անցյալ շաբաթ հրապարակվեց Չադում անցումային նոր կառավարության կազմը, ներառյալ ապստամբների նախկին առաջնորդները։ Ավելի վաղ նախագահի հրամանագրով Քեբզաբոն նշանակվել էր երկրի վարչապետ։
2021 թվականի ապրիլին Չադի նախագահ Իդրիս Դեբին, որը երկար տարիներ ղեկավարել է, մահացել է երկրի հյուսիսում ապստամբների դեմ մարտերի ժամանակ ստացած վնասվածքներից։ Այնուհետև Չադի զինվորականները հայտարարեցին խորհրդարանը և կառավարությունը ցրելու և երկիրը կառավարելու համար անցումային 15 անդամներից բաղկացած ռազմական խորհրդի ձևավորման մասին: Խորհուրդը գլխավորում էր 37-ամյա գեներալ Մահամաթ Իդրիս Դեբին՝ մահացած նախագահի որդին։ Զինվորականները հայտնել են, որ անցումային շրջանը երկրում կտևի մեկուկես տարի, որից հետո կանցկացվեն ընտրություններ։
Չադի Անցումային ռազմական խորհուրդը և կիսառազմական ընդդիմադիր շարժումները օգոստոսի 8-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում խաղաղության համաձայնագիր են ստորագրել, նրանք պարտավորվել են օգոստոսի 20-ին Չադում սկսել ազգային երկխոսության համաժողով բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, որի արդյունքում պետք է ձևավորվի նոր կառավարություն, որը կիրականացնի համաժողովում ընդունված որոշումները։
2022 թվականի հոկտեմբերի 8-ին ռազմական խորհուրդը լուծարվեց, և Մահամաթ Իդրիս Դեբին հռչակվեց Չադի Հանրապետության ժամանակավոր նախագահ։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...
09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...