12:41 21.10.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Կրիշտիանու Ռոնալդուին չի ընգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտեմհեմի» դեմ 12-րդ տուրի խաղում Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչ սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: «Մանչեսթեր Յունայթեդը» լոնդոնյան ակումբին հաղթել էր 2-0 հաշվով:
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է խզել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնել էր ինսայդեր Պեդրու Ալմեյդան: Իսկ Ռոնալդուն Ինստագրամում գրառում էր կատարել:
«Ամբողջ կարիերայիս ընթացքում փորձել եմ ապրել ու խաղալ՝ հարգալից լինելով խաղընկերներիս, մարզիչներիս ու մրցակիցներիս նկատմամբ: Վստահեցնում եմ՝ ոչինչ չի փոխվել: Ես նույնպես չեմ փոխվել: Նույն մարդն եմ, նույն պրոֆեսիոնալը, որի վերջին 20 տարիներին կայացրած որոշումներում մեծ դեր է ունեցել հարգանքը:
Ֆուտբոլում մեկնարկել եմ շատ երիտասարդ տարիքում ու մեծ ուշադրություն եմ դարձրել ավագ ու փորձառու խաղացողների օրինակին: Այդ պատճառով էլ հետագայում փորձել եմ ինքս օրինակ ծառայել երիտասարդների համար: Սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է, ու երբեմն հապճեպ որոշումները խանգարում են: Ներկայումս զգում եմ, որ պետք է ավելի քրտնաջան աշխատեմ, օգնեմ թիմակիցներիս ու պատրաստ լինեմ յուրաքանչյուր խաղին: Ճնշումներին տրվելը տարբերակ չէ: Դա երբեք չի եղել: Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է, ու մենք պետք է միասնական լինենք»,- գրել է պորտուգալացին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 խաղ, խփել 2 գոլ ու կատարել 1 ասիստ:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...