

10:29 21.10.2022
Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականցվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ:
Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
19:10 10.05.2025
Հայաստանի Մ15 հավաքականը հաղթել է Վրաստանի թիմին19:05 10.05.2025
Պուտինը սկսել է հանդիպել Զիմբաբվեի նախագահի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Զիմբաբվեի առաջնորդ Էմերսոն Մնանգագվայի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հունիսին։ Զիմբաբվեի նախագահը եկել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս անգամ Մնանգագվան ժամանել է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ ...
18:55 10.05.2025
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի զինադադարը կարող է երկարաձգվելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան երկրների առաջարկած 30-օրյա հրադադարը երկարաձգվելու հնարավորություն ունի։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը և նրա […] ...
18:46 10.05.2025
Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ. Կրոս«Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպման մասին: «Ես «Ինտերի» երկրպագու չեմ, բայց ուրախացա, երբ հաշիվը 3-3 դարձավ։ Միգուցե վերջին 10 տարիներն իրենց գործն արել են, ու ես ինչ-որ չափով «Բարսելոնայի» դեմ էի երկրպագում։ Ամեն դեպքում, պետք է հարգել «Բարսելոնայի» խաղը։ Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է […] ...
18:40 10.05.2025
Կրթվելը նորաձև է Կապանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Կրթվելը նորաձև է Կապանում»: ...
18:32 10.05.2025
Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Պակիստանը մեծ կորուստներ է կրել սրվող հակամարտությունների օրերի ընթացքումՊակիստանը մեծ կորուստներ է կրել Հնդկաստանի հետ սրվող հակամարտությունների օրերին, երբ հնդկական զորքերը զգալի վնաս են հասցրել նրա հիմնական ռազմաօդային ուժերի բազաներին և կոտրել են պակիստանյան զորքերի ոգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում Պակիստանը շատ մեծ կորուստներ է կրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-ասել է նա: […] ...
18:23 10.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանըՄայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...