Սևանա լճում իրականացվել են ջրի որակի հետազոտություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Սևանա լճում իրականացվել են ջրի որակի հետազոտություններ

16:55 21.10.2022

Հոկտեմբերի 11-15 հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ՝ լաբորատոր անալիզներ իրականացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ջրի ջերմաստիճանը Մեծ Սևանի հատակամերձ շերտերում դիտվել է 7.6-11.7°C, իսկ Փոքր Սևանի հատակամերձ շերտում՝ 4.1-4․8°C։

Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Մեծ Սևանի մակերևութային շերտում դիտվել է 7.2-8.0մգ/լ տիրույթում, հատակամերձ շերտում՝ 0.8-5.4մգ/լ։ Փոքր Սևանի մակերևութային շերտում լուծված թթվածնի պարունակությունը դիտվել է 7.4-7.7մգ/լ տիրույթում, հատակամերձ շերտում՝ 1.2-1․5մգ/լ․ մակերևութային շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատամերձ շերտերում՝ անբավարար։

Ամոնիում իոնի կոնցենտրացիան Մեծ Սևանի մակերևութային շերտում գնահատվել է 2-րդից 4-րդ դաս («լավ» – «անբավարար» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 5-րդ դաս («վատ» որակ)։ Փոքր Սևանի մակերևութային շերտում ամոնիում իոնի կոնցենտրացիան գնահատվել է 1-ինից 4-րդ դաս («գերազանց» – «անբավարար» որակ), հատակամերձ շերտում՝ 4-րդ դաս («անբավարար» որակ)։

Նիտրիտ իոնի կոնցենտրացիան Մեծ Սևանի մակերևութային շերտում գնահատվել է 1-ինից 3-րդ դաս («գերազանց» – «միջակ» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 2-րդից 5-րդ դաս («լավ» – «վատ» որակ)։ Փոքր Սևանի մակերևութային շերտում նիտրիտ իոնի կոնցենտրացիան գնահատվել է 2-րդից 4-րդ դաս («լավ» – «անբավարար» որակ), հատակամերձ շերտում՝ 4-րդ դաս («անբավարար» որակ)։

Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան Մեծ Սևանի մակերևութային շերտում գնահատվել է 1-ին դաս («գերազանց» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 1-ինից 5-րդ դաս («անբավարար» – «վատ» որակ)։ Փոքր Սևանի մակերևութային շերտում ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան գնահատվել է 1-ին դաս («գերազանց» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 5-րդ դաս («վատ» որակ)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP