17:07 21.10.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 20-ին Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանների աշխատակազմերի առջև ծառացած խնդիրների, դրանց լուծումների, արդի մարտահրավերների պայմաններում աշխատակազմերի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Կանաչ խորհրդարանների» հայեցակարգին` էներգետիկ ճգնաժամի, կլիմայական փոփոխությունների արդյունքում խորհրդարանների վարչական շենքերի հնարավորինս արդյունավետ կառավարման, պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների բնականոն գործունեության ապահովման և հնարավոր խնայողությունների ապահովման տեսանկյունից:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հետ: Քննարկվել է երկկողմ համագործակցությունը Ֆրանսիայի, Բելգիայի և մի շարք այլ երկրների խորհդարանների հետ:
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...