Ո՞վ է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը. Հավակնորդներն են Ջոնսոնը, Սունակը և Մորդոնտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Ո՞վ է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը. Հավակնորդներն են Ջոնսոնը, Սունակը և Մորդոնտը

09:07 22.10.2022

Վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի մասին հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունում կրկին պայքար է ծավալվում առաջնորդության համար։ Բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են ակտիվորեն ստանալ իրենց կուսակիցների աջակցությունը, իսկ կուսակցության ղեկավարի և կառավարության ղեկավարի պաշտոնի ամենահավանական հավակնորդները, ըստ փորձագետների, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն են, նախկին ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդոնտը։
Լիզ Թրասը հրաժարական է տվել հինգշաբթի օրը՝ իր տնտեսական քաղաքականության ձախողման պատճառով՝ ընդամենը մոտ վեց շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո: Սպասվում է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հաջորդ ուրբաթ։
Երկուշաբթի մինչև ժամը 14:00 թեկնածուները պետք է ապահովեն առնվազն 100 պահպանողական պատգամավորների աջակցությունը: Այն դեպքում, երբ միայն մեկ քաղաքական գործչի հաջողվի դա, նա ինքնաբերաբար կդառնա վարչապետ։ Եթե ​​կան մի քանի թեկնածուներ , նրանց թեկնածությունները քվեարկության կդրվեն Պահպանողական կուսակցության բոլոր անդամների կողմից:
Դեռ պարզ չէ,Բորիս Ջոնսոնը  կմիանա այդ պայքարին, սակայն փորձագետները կարծում են, որ, չնայած վարչապետի պաշտոնից վերջինիս սկանդալային հեռանալուն, նա լավ շանսեր ունի։ Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ջոնսոնն ընդհատել է իր արձակուրդը Կարիբյան ծովում և շտապ վերադարձել Լոնդոն։
Ռուշի Սունակը և Փեննի Մորդոնը պայքարում էին Պահպանողական կուսակցության ղեկավարության համար անցյալ ամառ, երբ Ջոնսոնը հրաժարական տվեց: Մենամարտի առաջին ռաունդն այնուհետեւ մնաց Սունակին։
Բրիտանական շատ թերթեր գրում են, որ Բորիս Ջոնսոնի վերադարձը Դաունինգ Սթրիթ ոչ միայն հնարավոր է, թեև մի քանի ամիս առաջ դա անհավանական էր թվում, բայց հիմնական պայքարը, հավանաբար, կծավալվի նրա և Սունակի միջև գրում է BBC-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP