19:15 13.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 9-ի ԲԴԽ-32-Ո-78 որոշմամբ՝ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտից:
Կարեն Փոլադյանի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև՝
Ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում:
1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում:
1999-2001թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, պահեստազորի ավագ:
2001-2003թ.թ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:
2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:
2007-2009թթ. սովորել և ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:
Հեղինակ է 3 գիտական հոդվածների:
Աշխատանքային գործունեություն
2001-2003թթ. – ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու:
2003-2004թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
2004-2005թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
2005-2007թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ:
2007-2012թթ. – ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ:
2012-2014թթ. – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:
26.09.2013թ.- 26.03.2014թ. – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար:
2014թ.-2018թ. – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:
2018թ. օգոստոսի 9-ի Բարձրագույն դատական խորհրդի թիվ 32-Ո-78 որոշմամբ նշանակվել Դատական դեպարտամենտի ղեկավար:
06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի մագիստրատուրայում:
ՀՀ նախագահի 14.06.2016թ. թիվ ՆՀ-467-Ա հրամանագրով շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...