22:30 29.10.2022
Հայաստանում են Եվրամիության դիտորդները, ԵԱՀԿ-ի դիտորդները, միաժամանակ ՀԱՊԿ-ը երեկ քննարկելու էին երկու հարց. նախ՝ աշխատանքային խմբի զեկույցը և 2-րդը՝ ինչ օգնություն պետք է ցույց տա Հայաստանին: Ի վերջո, ի՞նչ որոշեց երեկ ՀԱՊԿ-ը: «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը՝ ՀԱՊԿ-ին և առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հանգամանքներ քննարկել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:
«ՀԱՊԿ-ը որոշեց հերթական անգամ հետաձգել հարցի քննարկումն այն պահին, երբ նրանք կհանդիպեն ոչ թե վիտուալ ձևով, այլ ռեալ՝ Երևանում՝ մոտավորապես մեկ ամիս հետո: Սպասվող հանդիպման վրա ազդելու են այդ թվում նաև հոկտեմբերի 31-ի համապատասխան հայտարարությունները և հանդիպման բովանդակությունը: Հերթական անգամ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, զգուշավոր է գործում, որը ոչ միայն պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն այսօր ունի իր արևմտյան սահմանների վրա խնդիրը, որը կոչվում է հատուկ ռազմական օպերացիա, և որն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա:
Լուկաշենկոյի ելույթը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ում անդամ պետություններն ունեն նաև իրենց հատուկ հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եվ ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ ինքը բարդ կազմակերպություն է, որտեղ աշխատելով՝ պետք է օգտագործել բոլոր դիվանաքաղաքական ռեսուրսները, հայկական կողմի սեփական օրակարգը:
Ակնկալել ՀԱՊԿ-ից, որ նրանք միանշանակորեն ներգրավվելու են այս կամ այն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների մեջ, դա բարդ է, որովհետև կազմակերպությունը ստեղծված է եղել որպես լոյալության դրսևորում Մոսկվայի նկատմամբ անդամ պետությունների կողմից համապատասխան ռազմաքաղաքական ակումբում:
Իզուր չէ՝ հասկանալի ձևով են հնչում ձայները Հայաստանում, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում իրականացնել այն առաքելությունը, որին ինքը կոչված է եղել, բայց այնտեղ պետք է տեսնել շարունակությունը. արդյո՞ք համագործակցության բացակայությունը այս ձևաչափի մեջ լինելու է ավելի օգտակար, թե՝ ոչ»,- նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...