20:59 02.03.2018
Լիտվայի խորհրդարանի պատգամավոր Պովալիս Ուրբիսը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային կոտորածների 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լատվիայի խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ 1988թ. փետրվարի 27-28-ը Սումգայիթում տեղի ունեցած կոտորածներին զոհ են գնացել տասնյակ հայեր, 18 հազարը ստիպված են եղել լքել քաղաքը, իրենց տներն ու ունեցվածքը:
Նշվում է, որ Սումգայիթի ջարդերը ագրեսիվ պատասխան էին Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժման խաղաղ ցույցերին: «Խորհրդային իշխանությունները չկարողացան կանխել այդ հակահայկական գործողությունները: Կառավարությունը չէր ցանկանում կանգնեցնել վերը նշված բռնությունը Խորհրդային Ադրբեջանում: Խորհրդային իշխանությունների անգործությունը հանգեցրեց հայերի արյունալի կոտորածների Բաքվում, Կիրովաբադում և այլ քաղաքներում»,- ասված է հայտարարության մեջ:
Պատգամավորը նշում է, որ ղարաբաղյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից լիտվացիները քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը 1988թ. հուլիսի 7-ին բանաձև է ընդունել, որում ասված է, որ «Սումգայիթում հայերի ջարդերը և Բաքվում հայերի նկատմամբ բռնության ակտերը սպառնալիք են Ադրբեջանում ապրող հայ բնակչության անվտանգությանը»` դատապարտելով հայերի նկատմամբ բռնությունները:
Եզրափակելով խոսքը` պատգամավորը շեշտում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները չեն նպաստում գլխավոր նպատակին` միջազգային սկզբունքների և նորմերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
14:21 09.06.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...
14:14 09.06.2025
Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...
14:09 09.06.2025
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշներըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […] ...
14:04 09.06.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը: Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Սրբուհի Գալյանը նշել է նաև կրթական ծրագրերի կարևորությունը, նախարարության ներգրավվածությունը դրանց ու այս համատեքսում հնարավոր համագործակցությունը: Նախարարը նշել է իրավաբանական կլինիկա հիմնելու նախարարության մտադրության մասին, […] ...
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...