12:46 31.10.2022
Նիհարելու համար հարկավոր է ամեն շաբաթ ձուկ և խնձոր ուտել, ասում է սննդաբան Քերոլին Հոջեսը։ EatingWell-ում նա խորհուրդ է տվել քաշի նվազման համար կարևոր 10 մթերք:
Հոջեսն առաջարկում է սննդակարգում ավելացնել մանրաթելերով հարուստ չիայի սերմեր:
«Չիայի սերմերի մեկ չափաբաժին ուտելը, մոտ երկու ճաշի գդալ, բավարարում է ձեր ամենօրյա մանրաթելերի 40 տոկոսը», – բացատրել է նա:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս շաբաթական երկու անգամ ուտել օմեգա-3-ով հարուստ ձուկ, ինչպես նաև կանոնավոր ուտել առողջ խաչածաղկավոր բանջարեղեն։
Մասնագետը ուշադրություն է հրավիրել ամբողջական ձավարեղենի վրա, որը օգնում է նվազեցնել հակումը զտված ածխաջրերի և շաքարի նկատմամբ։ Նա նաև խորհուրդ է տվել խնձոր ուտել։
«Շնորհիվ ջրի մեծ կոնցենտրացիայի և բջջանյութի պարունակության (հիշեք, որ պետք է ուտել նաև կեղևը), խնձորները ցածր կալորիականությամբ և հագեցնող են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս գործոնները կարևոր դեր են խաղում քաշի կորստի հարցում»,- պարզաբանել է Հոջեսը:
Քաշի կորստի ժամանակ իմունիտետը պահպանելու և մարսողությունը բարելավելու համար արժե սննդակարգում քիչ քանակությամբ ավելացնել ֆերմենտացված մթերքներ և պիստակ։
Բացի համեղ լինելուց, պիստակն ունի մի շարք առողջարար օգուտներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գեղեցիկ կանաչ ընկույզները կարող են պաշտպանել 2-րդ տիպի շաքարախտից, նպաստել աղիքների լավ աշխատանքին և բարելավել խոլեստերինի մակարդակը:
Հոջեսի ցուցակը ներառում է նաև սպիտակուցներով հարուստ ձվեր, որոնք նա խորհուրդ է տալիս ուտել նախաճաշին: Նա առաջարկում է դրանք համադրել ավոկադոյի հետ: Որպեսզի դիետան շատ ճնշող չլինի, մասնագետը խորհուրդ է տալիս դրան ավելացնել կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադ։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...