Ռուսաստանի կողմից որևէ լուրջ հաջողության հասնել, որևէ ուղղությամբ, չհաջողվեց. քաղաքագետը՝ Սոչիի հանդիպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Ռուսաստանի կողմից որևէ լուրջ հաջողության հասնել, որևէ ուղղությամբ, չհաջողվեց. քաղաքագետը՝ Սոչիի հանդիպման մասին

22:14 01.11.2022

Սոչի մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Ինչո՞ւ չստորագրվեց այդ փաստաթուղթը: Ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի, անհամաձայնություն է եղել 15 կետերից մեկի շուրջ:

«15-րդ կետը Ադրբեջանին որևէ կերպ ձեռնտու չէ, այդտեղ խոսվում է ԼՂ-ի կարգավիճակը հետագայում պարզելու մասին, փաստացի Ադրբեջանի կուրսը, որը վերաբերում է ԼՂ-ի խնդիրը լուծված լինելուն, այս դեպքում անտեսվում էր: Եվ այդ պատճառով Ադրբեջանը համաձայնություն չէր հայտնել: Դրա համար էլ Հայաստանի վարչապետը հանգիստ ասաց, որ մենք պատրաստ ենք, ևս մեկ անգամ հաստատում ենք, ընդունում ենք այդ համաձայնությունը և պատրաստ ենք ստորագրել, եթե Ռուսաստանը կարողանա, այսպես ասած, չակերտներում, համոզել Ադրբեջանին: Սոչիում Ռուսաստանին դա անել չհաջողվեց և այսպիսով ակնհայտ է, որ առանց այդ կետի համաձայնությունը ստորագրելը Հայաստանի շահերից չէր բխում, այդ կետով համաձայնությունը ստորագրելուն Ադրբեջանը համաձայն չէր: Այդ պատճառով էլ այդ համաձայնությունը չստորագրվեց:

Այդ կետը վերաբերում էր նաև ռուս խաղաղապահների ժամկետի երկարացման խնդրին: Սա Հայաստանի համար խնդիր չէ, և Հայաստանը կարող է ցանկացած պահի այդ ժամկետը երկարաձգել 10, 20 տարով, ինչի մասին վարչապետը մինչև Սոչի մեկնելը հայտարարել էր, բայց Ադրբեջանն ունի այնպիսի գործիք, ինչպիսին 5 տարին լրանալուց  6 ամիս առաջ հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել, և այս պահին իրենց համար անիմաստ է այդ գործիքն իրենք իրենց ձեռքով իրենց ձեռքից բաց թողնեն: Այդ պատճառով է, որ Ադրբեջանը դրա հետ կապված համաձայնություն չի տվել, ես համոզված եմ, որովհետև ինչ-որ համաձայնություն ձեռք բերել և գոնե ինչ-որ առաջընթացի մասին հայտարարելը Ռուսաստանի համար  կլիներ բավական լուրջ հայտ՝ ընդդեմ Եվրամիության կամ Արևմուտքի այդ գործընթացների, բայց փաստացի ստացվում է այնպես, որ Ռուսաստանի կողմից որևէ լուրջ հաջողության հասնել, որևէ ուղղությամբ, չհաջողվեց»,-ասաց Ռոբերտ Ղևոնդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:12 02.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

10:00 02.05.2025

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

Միավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական ​​վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

09:55 02.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

09:48 02.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

09:40 02.05.2025

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

09:30 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...

BACK_TO_TOP