23:04 05.11.2022
Մաշկի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է։ Вести պարբերականի փոխանցմամբ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Շապովալենկոն բացատրել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մաշկի և արյան քաղցկեղի առաջացման վտանգը։
Մասնագետի կարծիքով՝ արևի տակ երկար մնալը որոշ մարդկանց համար կարող է վտանգավոր և նույնիսկ հակացուցված լինել։ Նրանք, ովքեր ունեն խալեր և պիգմենտային բծեր, պետք է խուսափեն արևի ազդեցությունից։
Բացի այդ, արևայրուքը, որից առաջանում են բշտիկներ, մեծացնում է մելանոմայի վտանգը։ Բացի այդ, մասնագետները պնդում են, որ հարկավոր է օգտագործել արևապաշտպան քսուք:
«Ժամը 11-ից մինչև 16-ը արևի տակ մի՛ եղեք։ Դա ամենաակտիվ և ագրեսիվ ժամանակն է»,- ընդգծել է Շապովալենկոն։
Մաշկի քաղցկեղը և մելանոման բացառելու համար անհրաժեշտ է կատարել դերմատոսկոպիա։ Նման հետազոտությունը պետք է կատարի մաշկաբանը, հենց նա է եզրակացնում՝ արդյոք անհրաժեշտ է մաշկից քերուկ վերցնել, եթե կասկածվում է օնկոլոգիական հիվանդություն։
«Ցավոք սրտի, արյան քաղցկեղը չի կարելի բացառել։ Եթե արյան անալիզների ժամանակ տեսնում ենք լեյկոցիտների ավելացում, ապա դա կարող է մտահոգություն առաջացնել: Որպես կանոն, արյան քաղցկեղը հայտնաբերում ենք, երբ արդեն կան ախտանիշներ։ Հայտնաբերման դեպքում դիմում ենք արյունաբանին», – ասել է բժիշկը։
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...