Մխիթարյանը հաղթել է 11-մետրանոցների մրցույթում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Մխիթարյանը հաղթել է 11-մետրանոցների մրցույթում

12:43 03.03.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է Freekickerz յութուբյան ալիքի հյուրը: Այդ հաղորդաշարի ընթացքում սովորաբար ֆրիսթայլերները մարտահրավեր են նետում հայտնի ֆուտբոլիստներին և մրցում 11-մետրանոց հարվածաշար իրացնելով։

Մխիթարյանն ընդունել է մարտահրավերը և իր դիպուկ 11-մետրանոցների շնորհիվ հաղթել է մրցույթում։


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիկե Սանչես Ֆլորեսը կլքի «Սևիլիան»

17:00 18.05.2024

Կիկե Սանչես Ֆլորեսը կլքի «Սևիլիան»

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: 59-ամյա իսպանացին «Սևիլիան» գլխավորում է նախորդ տարվա դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 23 հանդիպում, տարել 11 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի, 9 հանդիպումներում պարտվել։ 36 տուրից հետո «Սևիլիան» 41 միավորով զբաղեցնում է Իսպանիայի […] ...

Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր

15:36 18.05.2024

Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) դարձել են Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր։ Եզրափակչում Վազգենը հաղթել է Միխայիլ Ստեպանովին 6-3 հաշվով։ Նազարյանը 11-0 հաշվով հաղթել է Դանիլ Մալնիչուկին։ Ավելի վաղ ազատ ոճային ըմբիշ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել […] ...

Հայտնի է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

14:36 18.05.2024

Հայտնի է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆոդենի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ ...

«Աթլետիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը Վալվերդեի հետ

13:46 18.05.2024

«Աթլետիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը Վալվերդեի հետ

Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 60-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Վալվերդեն «Աթլետիկը» գլխավորում է 2022 թվականի հուլիսից։ Նախկինում նա իր մարզչական կարիերայի ընթացքում երկու անգամ աշխատել է թիմի հետ։ 36 տուրից հետո «Աթլետիկը» 62 […] ...

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

13:16 18.05.2024

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական […] ...

Ռոնալդուն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ. Forbes

12:08 18.05.2024

Ռոնալդուն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ. Forbes

Հեղինակավոր Forbes ամսագիրը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Մարզական կարիերայի ընթացքում չորրորդ անգամ ցուցակի առաջատարը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով նախորդ տարի վաստակել է 260 միլիոն դոլար: Այդ գումարից 200 միլիոնը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը ստացել է արաբական ակումբից, իսկ 60 միլիոնը գովազդային պայմանագրերի միջոցով […] ...

BACK_TO_TOP