Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց, կներկայացնենք վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր ունեցած անհատական հարցազրույցների արդյունքները․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց, կներկայացնենք վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր ունեցած անհատական հարցազրույցների արդյունքները․ ՄԻՊ

19:45 04.11.2022

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Գյումրիում մասնակցել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի «անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի բացմանը, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են սեպտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած  ագրեսիայի հետևանքով  տուժած սահմանամերձ բնակավայրերում ՄԻՊ փաստահավաք խմբի իրականացրած աշխատանքների արդյունքներին։

«Գիտեք, որ մեծամասամբ Գեղարքունիքի մարզում վերադարձել են անձինք, բայց նույնն ասել մենք չենք կարող օրինակ Ներքին Հանդի մասին, որտեղ ես վերջերս  առանձին այց էի կատարել։ Մարդիկ կարող է վերադառնում են, բայց էստեղ անվտանգության ապահովման խնդիր կա, և մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք կարող են շարունակել այդ համայնքներում իրենց կյանքը։ Այս առումով շատ կարևոր է, որ պետության աջակցությունը, ռեակցիան լինեն  արագ և համակողմանի»,- նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիների, նրանց իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի  ուղղությամբ տարվող աշխատանքներին։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է ռազմագերիներին վերաբերող իրեղեն ապացույցների ու տեսանյութերի հավաքագրման աշխատանքները, որոնք կներկայացնի արտահերթ զեկույցում։

«Մեր ռազմագերիների թիվը վերջերս ցավալիորեն համալրվեց սեպտեմբերի 13-14-ի Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից հարձակման արդյունքում լրացուցիչ  թվով։ Տեղյակ եք, որ 17 անձինք վերադարձել են, բայց ցավալի է, որ այս պահի դրությամբ մենք ունենք 33 անձինք և մեծամանությունը Գյումրիից և Շիրակի մարզից են։ Մեր աշխատանքները միշտ կատարել ենք, թե՛ փաստերի հավաքագրման, թե՛ ընտանիքների խնդիրների ներկայացման, թե՛ միջազգային  իրավական պարտավորությունների լույսի ներքո։ Այդ աշխատանքները շարունակվում են, դրանք շարունակվում են ոչ միայն միջազգային կազմակերպությունների հետ, այլ նաև տարբեր պետությունների հետ, դեսպանատների հետ, որոնք ներգրավված են որոշակիորեն կարգավորման, կոնֆլիկտի հաղթահարման  կամ բանակցային գործընթացում։ Մենք առաջիկայում կրապարակենք  արտահերթ զեկույց, որտեղ կներկայացնենք վերադարձած 17 ռազմագերիների հետ  մեր ունեցած անհատական հարցազրույցների արդյունքները և, ըստ էության, այդ զեկույցում պիտի  ներկայացնենք ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականության օրինակները և այդ զեկույցը նույնպես առիթ է հանդիսանալու ներկայացնելու միջազգային  լայն հասարակությանը»,- շեշտել է Քրիստիննե Գրիգորյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP