19:38 04.11.2022
Գյումրիում բացվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Անկախ կյանքի ռեսուրս»առաջին կենտրոնը։ Բացմանը ներկա են գտնվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, դոնոր կազմակերպությունների, դիվանագիտական, պետական կառույցների, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները։
«Այս կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ այստեղ հաշմանդամություն ունեցող անձանց միջոցով աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց համար, սա նշանակում է, որ նրանք ավելի լավ են գիտակցում, պատկերացնում խնդիրները, կարիքները, որոնք առկա են։ Սա առաջին նմանօրինակ կենտրոնն է, որի ձևավորմանը մենք աջակցել են Հայաստանում»,- իր ելույթում նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն:
«Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունը Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն ապրելու, իրավունքների պաշտպանության հարցում աջակցություն ցուցաբերելն է։ Կենտրոնը անվճար հիմունքներով ծառայություններ կմատուցի Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքային խմբերի անձանց և նրանց ընտանիքների անդամներին։
«Մենք հիմնել ենք «Ագաթ» կենտրոնը, այն կենտրոն է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մենք քաջալերում ենք մեր անդամներին պաշտպանել իրենց իրավունքները և հասնել իրենց լիարժեք ներուժի իրացմանը»,- իր խոսքում նշել է «Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը:
Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը հիմնադրվել է 2020 թվականին, երկու տարիների ընթացքում մատուցել է 1249 ծառայություն՝ մոտ 500 անձանց։ Կենտրոնը հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ամերիկյան Մոբիլիթի ինթերնեյշնլ պաշտպանության կենտրոնի և «Հավասար Իրավունքներ, հավասար հնարավորություններ» կազմակերպությունների համագործակցությամբ։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...