09:48 05.11.2022
Մթերային խանութների այցելուները հաճախ կարող են խաբեության զոհ դառնալ: Փաստաբան, Սպառողների պաշտպանության Մոսկվայի միության խորհրդի նախագահ Անտոն Նեձվեցկին ռուսներին զգուշացրել է հաճախորդներին խաբելու ամենատարածված մեթոդների մասին։ Այս մասին գրել է Sputnik-ը
«Հաճախորդներին խաբելու ամենատարածված միջոցը կտրոնի վրա նշված գնի և գնապիտակի վրա առկա գնի անհամապատասխանությունն է, այսինքն՝ հաճախորդը վաճառասեղանին տեսնում է ապրանքի մի գին, իսկ մուտքագրվում է մեկ այլ շտրիխ կոդով այլ՝ ավելի թանկ կամ ավելի մեծ քաշով ապրանքի գին»,- ասել է Նեձվեցկին:
Նա նաև ընդգծել է, որ խարդախության այս մեթոդից պաշտպանվելու միակ միջոցը հենց դրամարկղի կողքին կտրոնը ստուգելն է: Բացի դրանից, վաճառողը կարող է աննկատ կերպով նույն ապրանքի գինը երկու անգամ սկանավորել, կամ մուտքագրել այնպիսի ապրանքի շտրիխ կոդ, որը ընդհանրապես չկա ձեր զամբյուղում: Որոշ վաճառողներ էլ փորձում են չնշել ապրանքի համար նախատեսված զեղչը։
«Շատ տարածված տարբերակ կա, երբ գնապիտակի վրա նշված զեղչը հաշվի չի առնվում: Վաճառասեղանին գրված է, որ կա զեղչ, ակցիա, ապրանքի գինը իջեցվել է և այլն, բայց իրականում մուտքագրվում է այն գինը, որը եղել է առանց զեղչի»,- բացատրել է Նեձվեցկին:
10:30 04.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...