19:59 20.11.2022
Մարդը կարող է քնած ժամանակ մահանալ թրոմբոէմբոլիայի, քնի ապնոէի և այլ հիվանդությունների պատճառով։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է սրտաբան Անդրեյ Կոնդրախինը։ Բժշկի խոսքով՝ մարդը կարող է մահանալ քնի մեջ՝ սրտի ռիթմի խանգարման կամ թոքային զարկերակի էմբոլիայի պատճառով։
«Բացի այդ, քնի ժամանակ մահվան պատճառներից մեկը կարող է լինել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը։ Այսպես, գիշերը ստամոքսի պարունակությունը կարող է լցվել մարդու թոքեր (որպես հիվանդության բարդություն), ինչը հանգեցնում է մահվան»,- բացատրել է բժիշկը։
Մահացու են եղել նաև ալկոհոլով կամ հոգեմետ խթանիչներով թունավորումը և քնաբերների չափից մեծ դեղաչափը:
«Երբ մարդը շատ է խմած լինում և պառկում է քնելու, նրա մոտ հանկարծ կարող է փսխելու սուր մղում առաջանալ, և նա խեղդվի փսխումից։ Սա կոչվում է մեխանիկական ասֆիքսիա», – նշել է բժիշկը և զգուշացրել քնելուց առաջ չհարբել։
Բացի այդ, հավելել է մասնագետը, քնած ժամանակ կարող է առաջանալ ինսուլտ կամ ապնոէ՝ շնչառական շարժումների դադարեցում։
«Քնի ապնոէի պատճառով մահը հանկարծակի է լինում: Մարդը բառացիորեն մոռանում է շնչել։ Դա պայմանավորված է նրանով, որ նրա ակտիվ շնչառական կենտրոնը «ընկնում է», – ասել է Կոնդրախինը։
Քնած ժամանակ մահից խուսափելու համար Կոնդրախինը խորհուրդ է տվել տարեկան բուժզննում անցնել, վնասվածքներից և վիրահատություններից հետո հետևել բժիշկների խորհուրդներին և վարել առողջ ապրելակերպ։
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...