Սեքսը Սպիտակ տանը-3 Լինդոն Ջոնսոն. թուրքական սուլթանի նման նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Սեքսը Սպիտակ տանը-3 Լինդոն Ջոնսոն. թուրքական սուլթանի նման նախագահը

20:56 03.03.2018

Լինդոն Ջոնսոն. ԱՄՆ 36 րդ նախագահ. 1963—1969

   «Իմ հարեմը»

Իր սիրուհիներին Ջոնսոնը քնքշորեն անվանում էր «իմ հարեմը»: 30 տարի շարունակ  նա  սիրային կապի մեջ էր  հայտնի հրատարակիչ  Էլիս  Գլասի կնոջ  հետ: Ասում էին՝ ԱՄՆ 36-րդ  նախագահը  անգամ մտադիր է  եղել բաժանվել կնոջից  և  ամուսնանալ սիրուհու հետ: Բայց  սիրային հանգույցը քանդվեց քաղաքական  պատճառներով: 

Բայց ամեն ինչ՝ հերթով: Լինդոն Ջոնսոնը ԱՄՆ ամենահայտնի նախագահներից մեկն է եղել: 1963 թվականին, երբ նա դեռ փոխնախագահ էր, իր նախաձեռնությամբ ԱՄՆ-ի վարչակազմը սկսեց  Վիետնամի հետ պատերազմը: 1965 թվականին  սրվեցին հարաբերությունները Դոմինիկյան Հանրապետության հետ: 

Ջոնսոնի ղեկավարման տարիներին սրվեցին նաև Նահանգների ներքին խնդիրները: 36-րդ նախագահը պատմության մեջ  մնաց որպես  պրեզիդենտ՝ բացարձակապես առանց  ռասայական նախապաշարումների, քանի որ սիրային կապ էր հաստատել մի հմայիչ սևամորթ երիտասարդ կնոջ  հետ: 

Ջոնսոնը երազում էր ամեն ինչում նմանվել  Ջոն Քենեդուն, բայց գերադասում էր դա թաքցնել՝ իր կուռքի մասին  թունոտ ակնարկներ անելով: «Ես «ձեռքի հետ» ավելի շատ սիրային արկածներ եմ ունեցել, քան Քենեդին՝ հսկայական ջանքերի  շնորհիվ»,- սիրում էր կրկնել նախագահը: Բացի այդ, շատ էր սիրում  ցուցադրել և հպարտանալ իր սիրուհիներով՝ միաժամանակ չփչացնելով հարաբերությունները կնոջ հետ: 

Դեռ քոլեջում սովորելու տարիներին բավական հայտնի լովելաս էր: Ընկերներին միշտ պատրաստակամորեն պատմում էր իր սիրային քաջագործություենների մասին, ամենայն մանրամասնությամբ նկարագրում յուրաքանչյուր հանդիպումը: Ու քանի որ ոչ այնքան բարեկեցիկ ընտանիքից էր, հատկապես հպարտանում էր, երբ հաջողացանում էր հանդիպել ապահովված ընտանիքի աղջիկների հետ: Բայց  քանի որ երազում էր դառնալ քաղաքական գործիչ, կարողանում էր խուսափել  լուրջ հարաբերություններից: 

Շուտով նրա բախտը բերեց, հանդիպեց  Կլաուդիա Բերդ Թեյլորի հետ:  Ամերիկացիները նրան անվանում էին Լեդի Բերդ: Հարուստ գործարարի դուստր էր: Անուսնացան 1934 թվականին: Առաջին հերթին կնոջ շնորհիվ 3 տարի անց  Ջոնսոնն ընտրվեց  որպես  կոնգրեսմեն: Ու սկսվեց մի նոր սիրավեպ՝  հրատարակիչ Չառլզ Մարշի կնոջ՝ Էլիս Գլասի հետ: Էլիսն անընդհատ բարձրաշխարհիկ ընդունելություններ էր կատարում Լոնգլիի իր առանձնատանը: Դա 18-րդ դարի չքնաղ  մի կառույց էր, որտեղ միշտ մարդաշատ էր: Էլիսը բարեգերծական գործունեություն էր ծավալում՝  օգնելով հրեա փասխտականներին: Կոնգրեսմեն Ջոնսոնը սկսեց օգնել նրան: Շատ արագ գործնական հարաբերությունները վերածվեցին սիրայինի: Դա  մեծ ռիսկ էր երկուսի համար, որովհետև  Գլասի ամուսինը՝ Մարշը, միանգամից  կարող էր խաչ քաշել Ջոնսոնի քաղաքական կարիերայի վրա:    

Ջոնսոնի կինն այդ  ամենի մասին գիտեր  բայց «աչք  էր փակում»: Երբ Ջոնսոնը հերթական անգամ պատրաստվում էր գնալ Լոնգլի, Լեդի Բերդը, ամուսնուն  ազատություն տալու համար, հեռանում էր Թեքսաս կամ Վաշինգտոն:

Ի վերջո,  այդ ամենի մասին իմացավ հայտնի հրատարակիչ Մարշը՝ Գլասի ամուսինը: Նա  հսկայական սկանդալ սարքեց և քաղաքական գործչին վռնդեց սենյակից: Թեև  կարճ ժամանակ  անց  հանդարտվեց: Այս պատմությունը շարունակվեց մինչև 1967 թվականը, երբ  Մարշը հրաժարվեց օժանդակել Վիետնամի պատերազմին: 

Շուտով Ջոնսոնի սիրային  արկածները համալրվեցին  ևս  մեկով, բայց ոչ վերջինով: 1948 թվականին Լինդոնը ծանոթացավ գովազդային ֆիրմայում աշխատող  Մադլեն Բրաունի հետ: Մի առիթով  Բրաունը պատմել  էր. «Նա նայում ինձ այնպես, ինչպես շոգ ամռանը՝ պաղպաղակին»:

Բրաունը որդի ծնեց Լինդոնի համար և տեղափոխվեց  Լինդոնի գնած տուն: Լինդոնը նրան ամեն ինչով ապահովում էր՝ սպասուհի, մեքենա, զարդեր: Նրանց սիրային կապը ձգվեց 21 տարի: Ամեն անգամ Թեքսաս  գնալիս Ջոնսոնը հանդիպում էր սիրուհուն և որդուն, սակայն նրանց գոյության փաստն աշխատում էր թաքցնել կնոջից և երկու երեխաներից:   

  

 

 

Մադլենն, իհարկե, միակն ու վերջինը չէր: Նախագահն անխնա օգտագործում էր իր դիրքը՝ կանանց  քաշելով իր անկողին:  Հետախուզական դաշնային Բյուրոյի գործակալները նույնիսկ վստահեցնում էին, թե լեդի Բերդը տեսել է  ամուսնուն Սպիտակ Տան Օվալաձև սենյակում  մերկ քարտուղարուհու հետ և տիեզերական հանգստությամբ ասել է.«Դա նախագահի բնավորության գծերից մեկն է»: 

Կլաուդիա Թեյլորը, չնայած ամուսնու կոպտությանն ու անթիվ դավաճանություններին, իսկապես շատ էր սիրում  նրան: Ջոնսոնը բոլորի ներկայութմաբ քննադատում էր կնոջը, վերաբերվում ինչպես սպասուհու, բայց լեդի Բերդն ասում էր, որ ամուսինը ստիպում է զգաստանալ բոլորին. «Նա մարդկանցից սպասում  է ավելին, քան նրանց թվում է, թե կարող են տալ թե ֆիզիկական թե հոգական տեսանկյունից»: 

 Տարիներ անց լեդի Բերդը լրագրողների կբացատրի.

«Ախր հասկացեք, իմ ամուսինը  սիրում է մարդկանց ընդհանրապես, իսկ մարդկանց կեսից ավելին կանայք են: Կարծում եք, ես կարո՞ղ եմ նրան հետ պահել մարդկության կեսի հետ շփումից: Վստահցնում եմ ձեզ՝ դա ոչ ոք չի կարող անել»: 

1955  թվականին Կլաուդիան հասկացավ, որ բառի բուն իմաստով նախագահի սիրտն իր ձեռքում է: Բժիշկներն ախտորոշեցին սրտի կաթված:  Հիվանդանոցի ամբողջ ճանապարհին Լինդոնը բռնել էր կնոջ ձեռքն ու շշնջում էր. «Միայն թե դու մնա կողքս ու ձեռքս բաց մի թող, ես պետք է  հասկանամ, որ դու ինձ հետ ես, որպեսզի կարողանամ պայքարել հիվանդության դեմ»: Կլաուդիան խնամեց նրան մինչև լրիվ առողջանալը: Իսկ դրանից  հետո  Նախագահի կյանքն ընկավ նախկին հունի մեջ՝ աշխատանք և մարմնական վայելքներ: 

1962 թվականին Լինդոնն ուղևորվեց Հնդկաստան: Նախագահի ուղեկիցը  Ջեքին էր՝ Քենեդիի քույրը: Բայց դա չէր բավարարում Ջոնսոնին: Չէ՞ որ նպատակը Քենեդիի հետ մրցելն էր: Հերթական «զոհը» Քենեդիի անձնական ինքնաթիռի բորտ ուղեկցորդուհին էր: Շուտով այդ  աղջիկն անցավ նախագահի անձնական ենթակայության տակ և դարձավ  քարտուղարուհի: 

Ջոնսոնը 6 քարտուղարուհի ուներ: Նրանցից 5-ի հետ սիրային կապի մեջ էր: Սիրով զբաղվում էր ամենուր՝ ինքնաթիռի մեջ, նավի վրա, սեփական կաբինետում, առանձնատանը: Ու առանձնապես չէր էլ թաքցնում այդ ամենը: Անգամ խորհուրդներ էր տալիս մյուս քաղաքական գործիչներին՝ կանանց հետ անլուծելի թվացող բոլոր հարցերը լուծել անկողնում: Այդպես  նա հարթեց մամուլի հետ իր «կնճռոտ» հարցերը՝ «Վաշինգտոն Պոստի»  լրագրողի հետ ննջարանում հանդիպելով:

Ջոնսոնի շրջապատում Ամերիկայի ամենագեղեցիկ կանայք էին: Նախագահն ատում էր տգեղ ու տձև կանանց: Նրա օգնականները մատակակարում էին բոլոր այն գեղեցկուհիներին, ում վրա թեկուզ մեկ րոպե կանգ էր առնում նախագահի հիացական հայացքը:

Շրջապատում ասում էին. «Թեև նա Թեքսասի ռամիկներից է, բայց իրեն պահում է թուրքական սուլթանի պես»: 

 Շարունակելի ….

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:44 09.06.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

13:37 09.06.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

13:11 09.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...

BACK_TO_TOP