Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորման 14 դեպք՝ «Մուրացան» հիվանդանոցում. համալսարանական մասնագետները զգոնության կոչ են անում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+33.09 oC

Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորման 14 դեպք՝ «Մուրացան» հիվանդանոցում. համալսարանական մասնագետները զգոնության կոչ են անում

15:57 10.11.2022

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:

Ինչպես հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանից, համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է բարոթերապիա` հիպերբարիկ օքսիգենացիա: Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Նշենք, որ մեկ շաբաթում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում շմոլ գազից թունավորման երկրորդ դեպքն է: Օրեր առաջ` նոյեմբերի 5-ին հոսպիտալացվել էր նաև 10 քաղաքացի` 7 երեխա և 3 մեծահասակ:

Ստանալով համապատասխան բուժօգնություն նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից:

Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը, համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր:

Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է, լինել զգոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

14:31 22.07.2025

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

14:08 22.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

14:00 22.07.2025

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […] ...

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

13:53 22.07.2025

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […] ...

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

13:30 22.07.2025

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

13:20 22.07.2025

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

Թուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...

BACK_TO_TOP