23:15 26.11.2022
Սենտ Լուիսում գտնվող Վաշինգտոնի համալսարանի գիտնականները գտել են ուղեղը թափոններից մաքրելու գործընթացը բարելավելու նորարարական միջոց, որը կարող է օգնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժմանը կամ նույնիսկ կանխարգելմանը, փոխանցում է Газета պարբերականը՝ նշելով, որ հետազոտությունը հրապարակված է Nature ամսագրում:
Ավելի վաղ հետազոտողների նույն թիմը հայտնաբերել էր հատուկ իմունային բջիջներ, որոնք շրջապատում են ուղեղը, ինչպես նաև պարզել եր, որ դրանք ներգրավված են ուղեղից թափոնների դուրսբերման գործընթացքում՝ կարգավորելով արյունատար անոթների շարժումը:
Իմունախթանիչ նյութի օգնությամբ գիտնականներին հաջողվել է մասամբ վերականգնել պերիֆերային իմունային բջիջների ֆունկցիան, ինչը հանգեցրել է ուղեղից թափոնների լավ հեռացմանը: Նախկինում ապացուցվել էր, որ այս իմունային բջիջներն ավելի վատ են աշխատում տարեցների և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ, ինչի հետևանքով ուղեղում կուտակվում են կենսագործունեության թունավոր թափոններ, որոնք կարող են խաթարել ճանաչողական գործառույթը:
Գիտնականների աշխատանքը ցույց է տվել, որ պերիֆերային իմունային բջիջները խոստումնալից թիրախ են տարիքով պայմանավորված ուղեղի հիվանդությունների բուժման համար։ Բացի այդ, դեղերը դրանց վրա ավելի հեշտությամբ են ազդում, քան նեյրոնների վրա, այդ պատճառով իմունային բջիջների վրա ազդող դեղամիջոցների մշակումն ավելի հեշտ կլինի:
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...