23:50 20.11.2022
Ամերիկացի նյարդավիրաբույժ Էբեն Ալեքսանդրը The Sun պարբերականին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է մեկ շաբաթ անցկացրել կոմայի մեջ, որտեղ տեսիլքներ է ունեցել, իսկ դրանից հետո ձեռնամուխ է եղել դրախտի գոյությունն ապացուցելուն։
2008 թվականին Ալեքսանդրին դրել են ինդուկտիվ կոմայի մեջ՝ սուր բակտերիալ վարակի պատճառով։ Մեկ շաբաթ անց նա դուրս է եկել կոմայից և հայտարարեց, որ տեսել է ոգեղեն ուղեցույց՝ մի կնոջ, որն իրեն առաջնորդել է դեպի իդեալական աշխարհ։ Նյարդավիրաբույժը կարծում էր, որ դա վկայում է հետմահու կյանքի մասին, և այդ ժամանակվանից նա փորձում է ապացուցել դրախտի գոյությունը։
Ալեքսանդրը պարբերականին հայտնել է, որ բժշկական զեկույցների համաձայն՝ նա այնպիսի վիճակում չէր, որպեսզի երազ տեսնի կամ հալյուցինացիաներ ունենա։ Ալեքսանդրը պատմում է, որ սկզբում խավարի մեջ է ընկել, բայց չի վախեցել, իր կյանքի հետ կապված հիշողություններ էլ չի ունեցել։ Հետո նրան փրկել է «սպիտակ լույսը», որը մոտեցել է կատարյալ երաժշտության նվագակցությամբ, որն ուղեկցել է նրան դեպի «Դարպասների հովիտ»։
Տղամարդը նկարագրում է գեղեցիկ թավ անտառներ և մարգագետին, ջրվեժներ, որոնք թափվում են բյուրեղյա կապույտ ավազանների մեջ։ Իսկ նրան ուղեկցող կինը ունեցել է «փայլուն աչքեր և ջերմ ժպիտ, որը նրան լցնում էր իսկական սիրով»:
Ալեքսանդրը պնդում է, որ դա եղել է աստվածություն, որին շատերը գիտեն որպես Աստված։
Տղամարդու ընտանիքը ցնցված էր, թե ինչպես է փոխվել նրա վարքագիծը, երբ նա արթնացել է: Ալեքսանդրի քույրը հայտարարել է, որ նա իրեն ինչպես «փոքրիկ Բուդդա» է պահել։ Նա նայել է բոլորի աչքերի մեջ և ասել, որ ամեն ինչ լավ է: Տղամարդը պնդում է, որ դա չի հիշում:
«Խոսքը այն մասին չէ, թե ինչ է տեղի ունենում մահից հետո: Ամենակարևորն այն է, թե ինչպես ես այսօր ընտրություն կատարում, ինչպես ես վերաբերվում քեզ և ուրիշներին: Մեր կյանքում իմաստ կա, և նեյրոգիտության տեսանկյունից դրա ապացույցն այն է, որ մեր գիտակցությունը գոյատևում է մարմնի մահից հետո, և սիրո միավորող ուժը ամենակարևորն է, որ միավորում է մեզ»,- ասաց նա։
Գիտնականները կարծում են, որ նման վառ տեսիլքները պայմանավորված են ուղեղի ակտիվությամբ, երբ մարդը մոտ է մահվան։
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...