17:14 12.11.2022
Նոյեմբերի 12-ին, ժամը 13:50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք-Գավառ ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «VAZ-21015» (վարորդ՝ Ս. Հ.) և «Audi Q5» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1952 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Audi Q5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն (ծնված 1997 թ.) և Թ. Հ.-ն (ծնված 1976 թ.) տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Audi Q5» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ուղևոր Զ. Ա.-ին (ծնված 1930 թ.), ով ևս հոսպիտալացվել է Մարտունի քաղաքի ԲԿ. առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները փակել են «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
14:55 22.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
14:43 22.07.2025
Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...
14:31 22.07.2025
Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնելԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...
14:20 22.07.2025
Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններինՈւկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […] ...
14:08 22.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...