15:57 14.11.2022
Ստամբուլի կենտրոնական հետիոտնային պողոտայում 6 մարդու կյանք խլած պայթյունն իրակացրած կինը նոյեմբերի 14-ի լուսադեմին ձերբակալվել էր թուրքական ոստիկանության կողմից: Քիչ առաջ ոստիկանության տարածած նոր հաղորդագրության մեջ նշվել է, որ ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի է Ալհամ Ալբասհիր անունով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է նաև, որ ձերբակալվածը խոստովանել է իր կապը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ կապը: (Հաղորդագրության մեջ նշված է կապը PKK-PYD-YPG-ի հետ, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությանն (PYD) և դրա զինված կազմավորումները համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» (YPG) համարում է ՔԲԿ-ի սիրիական ճյուղավորում):
«Ձերբակալված անձ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ հավաքագրվել-պատրաստվել է PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպության կողմից որպես հետախուզության գործակալ և գործողություն կազմակերպելու նպատակով Աֆրինով զարտուղի ճանապարհներով մտել է մեր երկիր»,- ասված է հաղորդահրության մեջ: Թուրքական ոստիկանության տվյալներով կասկածյալը ցուցում է ստացել Սիրայի հյուսիսային Քոբանի քրդաբնակ քաղաքից, որտեղ տեղակայված «PKK/PYD/YPG» ահաբեկչական կազմակերպության կենտրոններից մեկը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ցերեկը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող «Իսթիքլալ» պողոտայում պայթյուն է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 81 մարդ։ Տարածքում տեղադրված տեսախցիկների ձայնագրություններից պարձ էր դարձել, որ պայթյունն իրականացնողը կին է, ով պայթուցիկով լցված պայուսակը դրել էր նստարաններից մեկի վրա ու հեռացել: Շատ չանցած էլ տեղի էր ունեցել պայթյունը:
14:31 22.07.2025
Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնելԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...
14:08 22.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:00 22.07.2025
«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […] ...
13:53 22.07.2025
Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերԱդրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […] ...
13:30 22.07.2025
Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնիցՌոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...
13:20 22.07.2025
Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցինԹուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...